Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.57, EUR 524.89, RUB 7.40, GBP 602.53
+12 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դարմանադարան. բուժիչ պատրաստուկներ
23:03, 14.09.2019

Մազաթափության դեմ

Մազարմատներն օրական 1 -2 անգամ շփեք սոխի հյութով, կերեք չիչխան ու առանց սահմանափակման խմեք չիչխանի մատղաշ ճյուղերից պատրասված եփուկ:

Անցանկալի մազերի հեռացում

Անցանկալի մազերից ազատվելու համար մաշկի մազոտ հատվածները կանաչ ընկույզի հյութով 2 – 3 անգամ շփեք: Նույն հատվածները կարելի է նաև շփել գայլընկույզի (դուրման) եփուկով (150 գրամին` մեկ լիտր ջուր):

Աղային կուտակումներ

Կարող եք լիովին բուժվել, եթե ջրի ու թեյի փոխարեն, տևական ժամանակ և առանց սահմանափակման խմեք հապալասի տերևներից պատրաստված թուրմ:

Լսողության թուլացում

Լսողության բարելավման համար օրական ¼ կիտրոն կերեք (կեղևի հետ միասին): Մեկ շաբաթ անց ձեր լսողությունը նկատելիորեն կբարելավվի:

Ստամոքսի ցավեր ու կարկամներ (սպազմ)

Որպես ցավազրկող` խմեք ճահճային անմեռուկի թուրմ: Թուրմը պատրաստեք մեկ բաժակ ջրում 30 գրամ անմեռուկ եփելով: Խմեք ուտելուց առաջ, մեկական ճաշի գդալ, օրական 4 – 5 անգամ:

Թրոմբոֆլեբիտ

Քնելուց առաջ ճահճային անմեռուկի տաք վաննա ընդունեք: Օգնում է յասամանի թարմ տերևը. Այն պետք է դնել գոյացած թրոմբի վրա:

Զկռտոց

Այս դեպքում պետք է մեկ բաժակ ջուր խմել, բայց ո'չ սովորական ձևով, այլ բաժակի հակադիր եզրից` պարանոցը ձգելով առաջ ու գլուխն այնպես կռացնելով, որպեսզի բաժակի մերձակա եզրը հենվի ծնոտի ստորին հատվածին:

Եթե քթից ուժեղ արնահոսություն է սկսվել, հարկավոր է ձախ ձեռքի միջնամատը (եղունգի ստորին ծայրը) թելով մի քանի անգամ պինդ ճնշել, և արնահոսությունը կդադարի: Հենց այդ հատվածում է գտնվում արյան շրջանառության ուղու ակտիվ կետը:

Կոկորդոմ ձկան փուշ է ցցվել

Այն կարելի է հեռացնել մեղրամոմով: Մոմի մի ծայրը կրակով փափկացվում է ու արագ սեղմվում փշի ծայրին: Մի քանի վայրկյան անց մոմը պաղում է, ձկան փուշն ամուր կպչում է մոմին ու հեշտությամբ դուրս է գալիս:

Շատ խմելուն հաջորդած օրը մարդու գլուխն ուժեղ ցավում է, ստամոքսում գարշելի վիճակ է և այլն…

Մեկ բաժակ ջրին ավելացրեք անանուխի (դաղձի) սպիրտի 20 կաթիլ ու մեկ շնչով խմեք: 1 – 2 րոպե անց նախոր օրվա հարբեցողողության բոլոր բացասական հետևանքները կանհետանան:

Անհայտ ծագման գլխացավի դեպքում առավոտյան և երեկոյան մեկ րոպե գլուխը մինչև 20 աստիճան ջրի տակ պահել (կարելի է նաև ցնցուղ ընդունել):

Յասամանի թարմ տերևները 5 – 7 րոպե դնել գլի ցավող մասին: Նույն գործողությունը կարելի է անել նաև կաղամբի թփով (բուժման կուրսը` 10 օր):

Օրական երեք անգամ ուտել 200 – 300 գրամ թարմ ելակ (բուժման կուրսը` 5 – 7 օր):

Աջ ձեռքը ճակատին այնպես դնել, որ ճկույթը զուգահեռվի հոնքին ու հպվի դրան, իսկ ձախ ձեռքը դնել ծոծրակին. Ծոծրակի ու ափի միջև պետք է «օդային բարձիկ» թողնել: 5 – 7 րոպե անց ցավը կանհետանա:

Ուտելուց կես ժամ առաջ հում կարտոֆիլի 50 գրամ հյութ խմել (բուժման կուրսը` 10 օր է):

Մեկ բաժակ սոխի հյութին խառնել մեկ բաժակ մեղր և օրական ճաշի մեկ գդալ ուտել (օրական 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ): Բուժման տևողությունը մեկ ամիս է: Այս պատրաստուկն առավել արդյունավետ է աթերոսկլերոզի (զարկերակների ներքին պատերի ճարպակալում և կրակալում) դեպքում:

Թութքի (գեմորոյ) դեպքում հում կարտոֆիլի մոմիկներ մտցրեք հետանցքը: Օգնում է նաև հում կարտոֆիլի քերուկին (կտորով փաթաթված) 20 – 30 րոպե նստելը:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
դեպի վեր