ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զվարճապատում
11:46, 24.11.2019
3508 | 0

Ըստ վեդայական ուսմունքի՝ աստված մարդկանց չորս կարգ է ստեղծել, և այդ կարգերը կաստաներ են կոչվում: Առաջին, ամենաբարձր կաստան բրամինների կաստան է, որին աստված իր գլխից կամ բերանից է արարել: Այս կաստայի ներկայացուցիչները կոչված են լուսավորել ու կառավարել մարդկությանը: Երկրորդ կաստան դա քշատրիների կամ ռազմիկների կաստան է: Այս կաստան աստված ստեղծել է իր ձեռքերից, և այս կաստայի ներկայացուցիչները կոչված են պաշտպանելու հասարակությանը: Երրորդ կաստայի կամ վայշիի անդամների պարտականությունն է կերակրել երկիրը: Սրանք ստեղծվել են աստծու որովայնից: Իսկ չորրորդ կաստայի անունը շուդրա է: Շուդրայի անդամներն ստեղծվել են աստծու ոտքերից և կոչված են հավերժ ծառայել բարձրագույն կաստաներին:

Այս տեղեկատվությունը նրա համար էր, որպեսզի հասկանալի լինի ստորև ներկայացվող զվարճալի պատմությունը:

Շվեդ դեսպանը մի հնդիկ վարորդ է ունեցել, որն ինը տարի ծառայել է դեսպանին: Դեսպանը երբեմն սովորություն է ունեցել նախաճաշին սանդվիչ ուտել ու վարորդին էլ առաջարկել է իր հետ սեղան նստել: Վարորդը, սակայն, շատ քաղաքավարիորեն միշտ հրաժարվել է սանդվիչից: Ի վերջո, ծառայության տասներորդ տարում, երբ դեսպանը նրան նորից է սանդվիչ առաջարկում, հնդիկ վարորդը խոնարհաբար բացատրում է նրան, որ ինքը բրամին է ու չի կարող սեղան նստել դեսպանի հետ, որովհետև դեսպանը ստորին կաստային է պատկանում:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
458 | 0
11:39, 08.04.2024
436 | 0
09:16, 06.04.2024
381 | 0
դեպի վեր