ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախումբը Եվրոպայում համերգային շրջագայություն ունեցավ
18:22, 14.12.2019
2034 | 0
Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150 ամյակին նվիրված` բավական հաջող շրջագայություն ունեցավ Եվրոպայում: Միայն Նիդերլանդներում երգչախումբը երեք համերգ ունեցավ` Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ամստերդամի պատմական Սուրբ հոգի եկեղեցիներում և Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում: Երգչախմբի Այս և այլ քաղաքներում ունենալիք համերգների մասին է կիսվում խմբին ուղեկցած Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում հայ եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Տեսաերիզը նկարահանվել է դեկտեմբերի 8-ին:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր