Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 504.50, EUR 551.62, RUB 6.43, GBP 628.41
+6 °C, +5 °C ... +14 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Էներգիա Մարսի համար. ստեղծվել են մարտկոցներ Կարմիր մոլորակ թռչելու համար
21:10, 19.12.2019

Արևային մարտկոցները շուտով այլևս չեն վտանգվի քայքայիչ տիեզերական ճառագայթման կողմից։ Դրանք կպատրաստվեն ռուսական նոր մետաղաօրգանական նյութից։ Այդպիսի էներգիայի աղբյուրները հնարավոր կլինի տեղադրել ինչպես երկրին մոտ արբանյակների կամ կայանների վրա, այնպես էլ դեպի Լուսին կամ Մարս արշավների պատրաստ օդանավերի վրա։ Արդյունքում տեխնիկան կթեթևանա, և տարածք կազատվի լրացուցիչ բեռ տեղավորելու համար։

Սիլիցիումային արևային մարտկոցները օգտագործվում են տիեզերագնացության մեջ ստեղծման առաջին իսկ պահից, և դրանք դեռևս չեն զիջել իրենց տեղը առավել ժամանակակից օրգանական նմուշներին։ Թեև ժամանակակից տարբերակները ի զորու են արտադրել երկու անգամ ավել էներգիա միևնույն տարածքի վրա։ Առաջին հերթին դա կախված է օրգանիկայի տիեզերական ճառագայթման ազդեցությունով պայմանավորված ցածր երկարակեցությունից, ինչը նպաստում է տարրերի արագ քայքայմանը տիեզերքում։ Ռուս գիտնականներին հաջողվել է լուծել այդ խնդիրը՝ ներկայացնելով այնպիսի մարտկոցներ, որոնք չեն վախենում ճառագայթվելուց։

-Փորձարկումների ընթացքում ապացուցվեց, որ մասնիկների հոսքի ազդեցության շնորհիվ նյութի մեջ ատոմների միայն աննշան մի մասն է փոխում իր տեղակայումը։ Եվ դա չի թողնում որևէ էական ազդեցություն նրա բնութագրի վրա։ Ոչ օրգանական նմուշներում այդ քանակությամբ ատոմների տեղափոխումը էապես փոխում է նրանց կիսահաղորդիչ ունակությունները։

Մետաղաօրգանական արևային մարտկոցների մեկ այլ առավելությունն է ճառագայթման ավելի լայն միջակայքի հանդեպ զգայունությունը, որը իր մեջ է ներառում ուլտրամանուշակագույնը և տեսանելի ինֆրակարմիրը։ Արդյունքում, դա իրենց թույլ կտա առավել արդյունավետորեն վերափոխել արևային էներգիան էլեկտրաէներգիայի։ Նոր նյութերից պատրաստված արտադրանքը կլինի ավելի մատչելի, քանի որ լանթանիդի հիմքով նյութերը արդեն լայնորեն օգտագործվում են արդյունաբերության մեջ, մասնավորապես դրանցից են պատրաստվում ժամանակակից LED հեռուստացույցների էկրանների տարրերը։

Փորձագետների կարծիքով այդպիսի նյութերը օգտագործել կլինի ինչպես Երկրի արհեստական արբանյակներում, այնպես էլ հեռավոր թռիչքների համար (մասնավորապես դեպի Մարս) նախատեսված նոր տիեզերական էներգոսնուցման համակարգերում։ Նա իր վրա է զգալու տիեզերական մասնիկների ավելի մեծ ազդեցություն, քան ցածր ուղեծիրային սարքերը։

Ներկա ժամանակներում այս հեռանկարային արևային վահանակների արդեն իսկ չորրորդ նախատիպն է ստեղծվել։ Դրանք փորձարկման փուլում են գտնվում, որոնց արդյունքներով էլ եզրակացություններ կարվեն տիեզերական տեխնիկայում նմանատիպ նյութերի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ։

Աշխատանքային հեռանկարները չեն եզրափակվում միայն տիեզերական սարքերով՝ դրա հիման վրա ծրագրվում է այնպիսի մի սարքի ստեղծում, որի օգնությամբ իոնացված ճառագայթումը փոխակերպվում է էլեկտրականության՝ խուսափելով ջերմակիրի տաքացումից։ Դրա շնորհիվ կարող են ստեղծվել նոր սերդնի ատոմային էլեկտրակայաններ։
Source

Մամուլի խոսնակ` Ani
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ani
12:17, 07.02.2020
22:50, 13.01.2020
դեպի վեր