ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
Խոսքից զորեղ պարը
12:32, 14.01.2020
2314 | 0

Հրեական մի փոքրիկ քաղաքի բնակիչներն անհամբերությամբ սպասել են ռաբինի ժամանմանը: Հանդիպումը հոգևոր հովվի հետ այնքան կարևոր ու անհրաժեշտ է եղել, որ բնակիչները հատուկ քննարկման ընթացքում նախապատրաստել են նրան տրվելիք հարցերի ցանկը:

Տեղ հասնելով՝ ռաբինն անմիջապես զգում է, որ մարդկանց ակնկալիքն իրենից մեծ է, որ բոլորն անհամբերությամբ լի են՝ ստանալու իրենց հուզող հարցի պատասխանը: Բայց Ռաբինը ոչ թե խոսում է, այլ մի որոշ ժամանակ նայում է հավաքվածներին ու սկսում է այդ ժամանակներում սիրված երգերից մեկը երգել: Շուտով բնակիչներից մեկն սկսում է նրան ձայնակցել, իսկ հետո ձայնակցում են բոլորը: Ու մեկ էլ ռաբինն սկսում է պարել, և բոլորն զգում են, որ նա ոչ միայն լավ է պարում, այլև սիրում է պարել: Հավաքվածները հետևում են նրա վարակիչ օրինակին, ու շուտով պարն այնպես է համակում մարդկանց, որ նրանք մոռանում են իրենց բոլոր հոգսերն ու մտահոգությունները, մոռանում են նաև, որ հավաքվել էին նախապես պատրաստված հարցեր տալու ռաբինին: Բոլոր ներկաներին համակում է խաղաղության զգացումը: Պարը մեկ ժամից ավելի է տևում: Ի վերջո ռաբինը կանգ է առնում ու արտաբերում է.

-Հուսամ՝ պատասխանեցի ձեր բոլոր հարցերին:

Այս խոսքն ամբողջ երեկոյի ընթացքում նրա արտաբերած միակ խոսքն էր:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
286 | 0
դեպի վեր