ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Խռովարար կապիկի վախճանը
22:23, 13.02.2020
4366 | 0

14-րդ դարում ապրած չին իմաստասեր Լյու Ջիի՝ ստորև ներկայացված խրատական պատմությունը քաղաքական իշխանության մասին է:

Չու պետությունում մի ծերունի է եղել, որն իրեն ծառայող կապիկներ է պահել:

Ամեն առավոտ ծերունին կապիկներին հավաքել է իր տան բակում ու ամենաավագ կապկին հրամայել է մյուս կապիկներին սարերը տանել՝ ծառերից ու թփերից մրգեր ու հատապտուղներ հավաքելու: Ըստ ծերունու սահմանած կարգի՝ կապիկներից յուրաքանչյուրը պարտավոր էր իր հավաքածի տասներորդ մասը տալ ծերունուն: Ով փորձում էր կարգը խախտել, դաժանորեն պատժվում էր: Բոլոր կապիկները շատ էին տանջանքներ կրում, բայց չէին համարձակվում բողոքել:

Բայց մի անգամ կապիկներից ամենակրտսերը մյուսներին հարցնում է. «Ծերունին մրգատու ծառեր կամ թփեր տնկե՞լ է արդյոք»: Բոլորը միաբերան պատասխանում են, թե չի տնկել, թե ծառերն ու թփերն ինքնաբերաբար են աճել: Այդժամ կրտսեր կապիկը նորից է հարցնում. «Մի՞թե մենք չենք կարող միրգն առանց ծերունու համաձայնության քաղել»: Մյուսները պատասխանում են. «Կարող ենք»: Կրտսեր կապիկը հարցնում է. «Այդ դեպքում մենք ինչո՞ւ պիտի ծերունուց կախման մեջ լինենք, ինչո՞ւ պիտի ծառայենք նրան»:

Կրտսեր կապիկը խոսքը դեռ չէր ավարտել, երբ բոլոր կապիկները ամեն ինչ հասկանում են ու որոշում են այլևս ծերունուն չենթարկվել:

Հենց նույն գիշերը, տեսնելով, որ ծերունին քնած է, կապիկներն ավերում են իրենց տեղաշարժը սահմանափակող պատնեշները, վերցնում են պահեստարանում ծերունու կուտակած բոլոր մրգերը, տանում են անտառ ու այլևս չեն վերադառնում: Այս փախուստից մի քանի օր անց ծերունին քաղցից մեռնում է:

Բայց կրտսեր կապիկը, այնուամենայնիվ, իրավացի չէր: Երբ կապիկները փախչում են՝ գողանալով բանաններն ու մյուս բոլոր մրգերը, շուտով խոշորամարմին կապիկներն ապստամբություն հրահրած կրտսեր կապիկից խլում են բանաններն այնքան ժամանակ, մինչև որ սա քաղցից սատկում է: Վերջին շնչում միայն նա հասկանում է, որ ծերունին կարևոր գործառույթ էր կատարում՝ արդարացիորեն բաշխում էր օրվա եկամուտը, որի համար արժեր նրան վճարել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր