ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կորոնավիրուս․ դեպքերը շատանում են, մարդիկ չեն հավատում
10:57, 17.05.2020
3338 | 0

Մայիսի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ ունենք հաստված արդեն 4472 դեպք, որոնցից 189-ը ավելացել են երեկ՝ ողջ օրվա ընթացքում։ Նաև ունենք 5 նոր մահվան դեպքեր։
Մարդիկ դեռ չեն հավատում վիրուսին։ Փողոցները բազմամարդ են։ Մարդիկ չեն կրում դիմակներ, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։ Այսպես շարունակել չի կարելի։

Մարդիկ բողոքում էին սահմանափակումներից, թե դրանք անիմաստ էին։ Բայց վառ օրինակ է մեզ նման տարածքով փոքր երկիր Սլովենիան։ Այս երկիրը մեզ հետ գրեթե հավասար արտակարգ դրություն սահմանեց և արդեն մայիսի 14-ին, երբ մենք նորից երկարացնում ենք արդակարգ դրությունը, Սլովենիան հայտարարում է իր երկրում կորոնավիրուսի ավարտ։ Իսկ Հայաստանում ոչ միայն նվազման միտում չկա, այլև թվերը աճում են հարյուրներով։

Սլովենիան հաղթեց վիրուսին, քանի որ հասարակությունը գիտակցում էր, թե ինչ է սոցիալական պատասխանատվությունը, ինքնամեկուսացել են և այդ ձևով կանխել վարակի տարածումը։ Իսկ մենք ամենքս մտածում ենք վիրուսը մեզ չի կպնի ու հաստատ վարակվածներից շատերն էին տենց մտածում։ Իսկ հիմա, երբ հանվել են սահմանափակումները մենք պետք է ավելի զգոն լինենք, կրենք դիմակներ և ձեռնոցներ, և հիշենք մի կարևոր բան՝

ՉՎԱՐԱԿՎԵԼՈՎ ՄԵՆՔ՝ ՉԵՆՔ ՎԱՐԱԿՈՒՄ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Եղիշ Մարուքյան
10:32, 20.05.2020
2498 | 0
18:50, 16.05.2020
3445 | 0
դեպի վեր