ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ընտրական օրենսգրքի փոփոխություն:
14:09, 30.05.2020
6274 | 0

ԱԺ-ն հավանության է արժանացրել ՏԻՄ-երում համամասնական ընտրակարգի ամբողջական ներդրման մասին օրենքի նախագիծը: Նպատակը՝ մարզերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին ուղղորդելն է դեպի գաղափարական պայքար:


Հնչեղությունը ականջահաճո է, բայց իրականությունը ավելի ցավալի հետևանքներ կունենա մարզերի համար: Այս նախագիծը ավելի դյուրին կդարձնի անգրագետ, անաշխատունակ, անտաղանդ, ենթակա, սեփական շահը գերադասող, բայց անհրաժեշտ քանակի բարեկամներ ունեցող անձանց անցնել ավագանու շարքերը և պարալիզացնել համայնքի առաջընթացն ու վերացնել քաղաքական գաղափարը: Միամտություն է կարծելը, թե մարդիկ իրենց շահը, իրենց բարեկամին (թասիբի հարցա, շուն գել մեր բարեկամնա, իրան պադերժկա չանենք ում անենք) կանտեսեն և կգերադասեն որևէ անծանոթի գաղափարները: Անձնական շահի գաղափարը մնում է գլխավոր ուղղորդողը, իսկ բարեկամին առաջ մղելը կդառնա շահը սպասարկելու իրական հույսը: Առանց այն էլ խորացված թայֆայահպատակ կարգավիճակը էլ ավելի կսրվի, իսկ քաղաքական ղեկավարները կնախընտրեն կուսակցությունների շարքերը համալրել թայֆայատերերով և ոչ թե գաղափարներին հետևող անձանցով:

Հաշվարկը շատ հասարակ է.

Եթե նախկինում մեկ անձի ուսերին էր մնում հազարավոր ձայներ մուրալու ծանր բեռը, ապա օրենքի ընդունումից հետո պայաքարին կմասնակցի 10 անձ ու յուրաքանչյուրի ուսերին կմնա մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր ձայնի ապահովումը ու ոչ թե օտար մարդկանց, այլ սեփական բարեկամներին խնդրելով:

Օրինագիծը գուցե ինչ-որ չափով արդարացված է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բայց այն չի գործի փոքր համայնքներում, որտեղ բնակչության մեծ մասը բարեկամներ են կամ մտերիմներ:


Վառ օրինակ է Դիլիջանը, որտեղ դեռևս չկա այդ օրինագիծը, բայց պատկերը ավելի քան հստակ է և մեղմ ասած ոչ հուսադրող:

Մամուլի խոսնակ` «Դիլիջան աշխարհ» ՀԿ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
08:19, 15.05.2019
5073 | 0
20:44, 14.04.2019
5018 | 0
դեպի վեր