ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հրդեհ Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղում
20:00, 11.06.2020
6925 | 0

Ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից:

Տեսնելով այս ընտանիքի վիճակը՝ մի քանի րոպեում կորցրել են ամեն ինչ բառի ամենալայն իմաստով, ակամայից հարց է առաջանում, թե ի՞նչով է մեզ աջակցում մեր համայնքը և պետությունը: Ո՞րքան են գնահատում մեր վճարած հարկերի տիրակալները մեր կյանքը և մինիմալ կենսաապահովածությունը: Ո՞րքան արժե կարող ղեկավարի համար պատիվը ու թասիբը: Ո՞րքան օպերատիվ կարող է գործել իշխանավորը անհրաժեշտ հարցի լուծումը ամենասեղմ ժամկետում գտնելու համար:

Նշեմ 2 փաստ.

1. Դիլիջան համայնքի ղեկավար՝ 200.000դր., ապամոնտաժվող շինության մնացուկ երկաթբետոնե սալեր, դռներ և լուսամուտներ: Այս ամենը անհայտ ժամկետներում:

2. Մարզպետի կողմից հաստատված 1.350.000դր.: Անհայտ ժամկետում:

Մի ամբող ընտանիք՝ անչափահաս երեխաներով, զրկված է պարենից, հագուստից, փաստաթղթերից, գումարից, գույքից և տանիքից, իսկ մեր չինովնիկները՝ սկսած գյուղի լիազորից մինչև համայնքապետ, մարզպետից մինչև պատգամավոր, փափուկ բարձ դնելով տուժած ընտանիքի գլխի տակ, միաբերան կրկնում են, որ տեղյակ են և կփորձեն մի բան անել: Երևի:

Այ հարգելիներս, այ ձեր մի մասի պերճաշուք լեզվին մեռնեմ, մյուս մասի պաշտոնին և հնարավորություններին, մի՞թե գոնե ձեր PR-ի, ձեր քաղաքական պաշտոնի արդարացված լինելու փաստը արձանագրելու համար, առաջիկայում ձեր ընտրություններին ապահովագրված ձայներ ստանալու համար չեք փորձում հարցի լուծումը հրատապ գտնել ու օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված ՀՀ քաղաքացիներին: Հեղափոխությունից հետո հավասար չե՞ն արդյոք ՀՀ քաղաքացիները, ՀՀ քաղաքացին չէ՞ արդյոք երկրի գլխավոր ներուժը, ՀՀ գյողացին չէ՞ կերակրում քաղաքը, ժողովուրդը չէ իշխանությունը (Իշխանության ներկայացուցիչները հայտնվել են ծանր դրության մեջ): Եթե Աստված մի արասցե ձեր մերձավորի հետ նման դեպք պատահեր, արձագանքը կլիներ նույն կերպ, թե՞ ակնթարթային:

Ընտանիքը չգիտի այլևս ում դիմի, որ հարցին հստակ և շոշափելի լուծում տան:


Կոչով դիմում եմ բոլոր գործարարներին, բարերարներին, համարժեք հնարավորություն ունեցող մարդկանց.

Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի ընտանիքը ունի բոլորիդ ՀՐԱՏԱՊ օգնության կարիքը: ԱՐՁԱԳԱՆՔԵՔ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ:


Տուժած ընտանիքի կոնտակտային հեռ. 077 86-82-32 Լենա Հակոբյան

Մամուլի խոսնակ` «Դիլիջան աշխարհ» ՀԿ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
08:19, 15.05.2019
5073 | 0
20:44, 14.04.2019
5018 | 0
դեպի վեր