Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+24 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կրոնը և նույնասեռականությունը
20:26, 21.07.2020

Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին (1, 24 -32)

«Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկության, Աստված նրանց մատնեց պղծության, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մեջ. նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին…

Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. Որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը:

Եվ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցված լինելով ամենայն անիրավությամբ, պո ռ նկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ, կռվազանությամբ, նենգությամբ, չարասրտությամբ. բանսարկու, չարախոս, աստվածատյաց, նախատող, հպարտ, ամբարտավան, պոռոտախոս, չարահնար, ծնողատյաց, անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ. նրանք գիտեին Աստծու արդար դատաստանը, թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս»:


Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին (1, 9 – 11)

«Գիտենք, որ օրենքը լավ է, եթե մէկն այն գործադրի օրինավոր կերպով: Բայց այս բանը թող իմանա, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրենների և անհնազանդների, անբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պո ռ նիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների, այլև ամեն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետության, վարդապետություն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որին և հավատարիմ եղա ես»:


Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին (6, 9 – 11)

«Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պո ռ նիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն: Եվ դուք, գոնե ոմանք, այդպիսիք էիք. բայց լվացվեցիք, մաքրվեցիք, արդարացվեցիք մեր Տեր Յիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով»:

(շարունակելի)

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
10:00, 06.09.2020
դեպի վեր