ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուսական մի քանի ցարի պալատական հայազգի նկարիչը
13:39, 19.08.2020
6913 | 0

Բացի գահից, շահի առևտրական ներկայացուցիչ Զաքար Սահրադովը ցարին նվիրել է նաև պղնձյա սկուտեղ, որի վրա փորագրված է եղել Խորհրդավոր ընթրիքի տեսարանը: Կան աղբյուրներ, որոնք նշում են, թե ցարն առևտրականներին խնդրել է իր մոտ բերել այդ սկուտեղը պատրաստած վարպետին:

Հավանաբար, սկուտեղը պատրաստած է եղել Արևմտյան Եվրոպայում, որտեղ այդ ժամանակ զարգացած է եղել գրավյուրայի արվեստը, հետո այն հայտնվել է Նոր Ջուղայում (շնորհիվ այն հանգամանքի, որ կապեր են եղել եվրոպացի հայերի հետ): Ինչևէ, Սահրադովը ցարին խոստանում է վարձել եթե ոչ այդ սկուտեղը պատրաստած վարպետին, ապա գոնե նրա աշակերտին:

Վեց տարի անց՝ 1666 թվականին, իր եղբոր հետ Ալեքսեյ Միխայլովիչի պալատ է գալիս Բոգդան Սալթանովը: Նրա եղբորից (ուղղափառություն ընդունած և Ստեփան Յակովլև դարձած) է սերվել Սալթանովների ազնվականական տոհմը:

Բոգդան Սալթանովը, կամ Աստվածատուր Սալթանյանը (ուղղափառ մկրտությամբ Իվան Սալթանով դարձած) ցարի ընդունելությանն արժանանալուց անմիջապես հետո դառնում է զինապալատի վարպետներից մեկը: Ի դեպ, նրան որպես օտարեկրյա ազնվական են պատվել:

1686 թվականին Բոգդանը դառնում է Ալեքսեյ Միխայլովիչի, ապա նրա հաջորդների (այդ թվում Պետրոս Մեծի) պալատական նկարիչն ու Զինապալատի գլխավոր վարպետը: Նա պարսկահայ էր, ծնվել էր Նոր Ջուղայում:

1674 թվականին Սալթանովն ուղղափառություն է ընդունում, որը սրբապատկերներ ստեղծելու հնարավորություն է ընձեռել (այլադավանները դա անելու իրավունք չեն ունեցել): Նրան նաև ռուս ազնվականական տիտղոս է շնորհվել:

Բոգդան Սալթանովը կատարել է ոչ թե ռուս եկեղեցու, այլ ցարական արքունիքի պատվերները:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
397 | 0
09:44, 13.04.2024
463 | 0
11:39, 08.04.2024
442 | 0
09:16, 06.04.2024
386 | 0
դեպի վեր