ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Տանիքի ծածկերի ամենաշատ օգտագործվող տեսակները
15:40, 31.08.2020
6299 | 0

Նայելով շինություններին կարելի է հստակ պնդել, որ տանիքը շինության ամենագլխավոր մասերից մեկն է: Տանիքը հիմնականում պաշտպանում է եղանակային երևույթներից և տանիքի ծածկի ճիշտ ընտրության և ճիշտ տեղադրման դեպքում այն ձեզ կծառայի երկար տարիներ: Կան տանիքի ծածկեր որոշ տեսակներ, որոնք խորհուրդ են տալիս օգտագործել մասնագետները:
Գործոններ, որոնք շատ կարևոր են տանիքի ծածկեր ընտրելուց
• Գերբեռնում, որը կարող է լինել ծածկի ծանրությունից
• Կլիմա – պետք է հաշվի առնել տվյալ վայրի եղանակային պայմանները
• Շինության ճարտարապետական տեսք – ոչ բոլոր ծածկերը կհամապատասխանեն շինության ճարտարապետական որոշումների հետ
Այս բոլոր գործոնները պետք է հաշվի առնել դեռ շինարարության փուլում:
Մենք ձեզ համար առանձնացրել ենք ամենաշատ օգտագործվող ծածկերի տեսակները:

Մետաղական կղմինդր
Այս տեսակի տանիքի ծածկանյութը օգտագործվում է ավելի հաճախ քան մյուսները: Այն տարբերվում է իր թեթևությամբ և տեղադրման հեշտությամբ: Եթե ձեր տան տանիքը ուղիղ է իջնում, ապա դուք կարող եք օգտագործել նաև մետաղական կղմինդր: Այն նաև որակի առումով համապատասխանում է ցանկացած եղանակային պայմանների: Ձյան և անձրևի ժամանակ, որպեսզի ձեր տանիքը լինի ամուր անհրաժեշտ է տեղադրել համապատասխան ջրահեռացման համակարգեր: Մետաղական կղմինդրը կարելի է պատրաստել 0, 47-6 մետր երկարությամբ:

Կոմպոզիտային կղմինդր
Եթե ցանկանում եք համատեղել մետաղի ամրությունը և կղմինդրի ճկունությունն, ապա կարող եք ընտրել կոմպոզիտային կղմինդր: Ամենակարևոր առանձնահատկություններն են՝ պաշտպանություն կորոզիայից, ձայնամեկուսացում, ձյան հավաքման խոչընդոտում: Վիզուալ կոմպոզիտային կղմինդրը նման է կերամիկայի, դա քարե կտորների առկայության շնորհիվ է:
Կոմպոզիտային կղմինդրը պատրաստված է պողպատե մոդուլներից, որոնք պատված են ալյումինացինկային համաձուլվածքներով և հիմնականում մշակվում են կվարցե և բազալտե կտորներով: Այն համարվում է մետաղական կղմինդրի կատարելագործված տեսակ: Թեթևությունը, ամրությունը և գեղեցկությունը այս տանիքի ծածկի հիմնական առավելություններն են, նաև այն կարելի է համադրել տարբեր գույների հետ: Կարող եք ձեռք բերել այս ծածկանյութը բավականին մատչելի գներով:

Պրոֆնաստիլ
Սա այն նյութն է, որը ձեզ խորհուրդ կտա ցանկացած մասնագետ, որովհետև այն ձեռնտու է մի քանի գործոններով: Ջերմաստիճանի և խոնավության տատանումները, ինչպես նաև արևային ճառագայթները շատ չեն ազդում պրոֆնաստիլի որակի վրա:
Հիմնական նյութը, որից պատրաստում է պրոֆնաստիլը՝ պոլիմերային ծածկույթով ցինկապատ պողպատն է, սակայն կարելի է պատրաստել նաև առանց պոլիմերային ծածկույթի: Պրոֆնաստիլի հիմնական առավելությունն այն է, որ այն չի պահանջում շատ ջանք խնամքի համար նաև դուք այս նյութի համար չեք ծախսի ահռելի գումարներ:

Սենդվիչ պանելներ
Ամենայն հավանականությամբ, դուք շատ եք լսել այս անվանումը և ձեզ մոտ հարց է առաջացել, թե ի՞նչ կապ ունի այստեղ սենդվիչ բառը: Անվանում են սենդվիչ, քանի որ բաղկացած է երեք շերտից, որը և նման է սենդվիչ ուտեստի տեսքին: Վերևից և ներքևից մետաղյա թիթեղներ են, իսկ դրանց մեջտեղում մեկուսիչ շերտ: Այն չի պահանջում ավելորդ պատրաստություն տեղադրման համար:

Եթե դուք չեք ցանկանում շատ աշխատանք կատարել տանիքի ծածկի տեղադրման համար, ապա սենդվիչ պանելները ձեզ համար լավագույն որոշումն են: Այս եռաշերտ վահանակները սովորական ծածկերի կատարելագործված տարբերակներն են և արտաքինից այդքան էլ չեն տարբերվում մյուս տանիքի ծածկերից: Նաև դրանք օժտված են ջրամեկուսացման և տաքացման բարձր որակներով:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աննա Սարգսյան
դեպի վեր