ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արևային համակարգերի բաղկացուցիչ տարրերը և տեղադրման առանձնահատկությունները
17:47, 11.02.2021
2904 | 0

Սկզբի համար հիշենք՝ ինչ է իրենից արևային վահանակը (Արևային մարտկոց) ներկայացնում, քանի որ վերջինս համարվում է արևային կայանի կարևորագույն բաղկացուցիչ մասը։

Արևային պանելը հաստատուն հոսանք արտադրող ֆոտոէլեկտրական էլեմենտների միավորում է, որից ստացվում են մի շարք ակնհայտ առավելություններ՝

  • Էլեկտրոէներգիայի ծախսերի զգալի կրճատում
  • Ջերմոցային գազերի արտաներումների կրճատում
  • Շահագործման ցածր ծախսեր
  • Անձայն աշխատանք

Արևային վահանակները լինում են մոնոկրիստալային և պոլիկրիստալային տիպի։ Պատրաստվում են բյուրեղի հիմքով։
Արևային վահանակը իրենից ներկայացնում է ալյումինե ուղղանկյուն շրջանակ, որում տեղադրվում են կրիստալները և փակվում են հատուկ թրծված, պաշտպանիչ ապակիով։ Ապակին իդեալական թափանցիկություն ունի, որն արտակարգ կերպով ընկալում է արևի ճառագայթները։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ի հայտ են եկել նաև ճկուն արևային վահանակներ՝ առանց կոշտ շրջանակի։

Այսպես, կենտրոնանալը միայն արևային վահանակի տեխնիկական բնութագրի, որակի վրա սխալ է այնքանով, որ արևային կայանի ընդհանուր աշխատանքի որակն ու երկարակեցությունը կախված է նաև արևային համակարգի բաղկացուցիչ այլ մասերից։

Կարդալ ավելին՝ https://ecostep.am/post/features-of-solar-PV-system-installation

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աննա Սարգսյան
դեպի վեր