ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Փողով հաշտություն գնող և իր պարտավորությունը երբեք չհարգող կայսրությունը
22:52, 04.11.2020
2150 | 0

Արևելքին հազիվ տասը տարվա խաղաղություն է ապահովել 562 թվականին Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Առաջինի և Պարսկաստանի շահնշահ Խոսրով Անուշիրվանի կնքած հիսունամյա հաշտությունը: Շրջապատող ազգերի ու պետությունների դեմ մղվող անդադար պատերազմները Բյուզանդիային հարկադրել են հաճախակի դիմել փողով հաշտություն գնելու քաղաքականությանը: Թեև այս կայսրությունը ժամանակի հզոր, առաջնակարգ պետություններից մեկն է եղել, բայց ամենևին էլ նվաստացուցիչ չի համարել զանազան անուններով քողարկվող հարկեր տալ իր ուժեղ հակառակորդներին և այդ կերպ ձեռք բերել իրեն անհրաժեշտ հաշտությունը:

Բյուզանդիան պարսիկներին հարկ տալուն սովորել էր դեռևս 4-րդ դարից, իսկ 562 թվականի պայմանագրով Հուստինիանոսն ուղղակի հնուց եկած փոխհարաբերության այս ձևն է վերականգնել, պարտավորվելով Պարսկաստանին տարեկան 30 հազար ոսկի հարկ վճարել: Տասը տարվա ամբողջ գումարը հենց 562 թվականին էլ միանգամից վճարվել է: Բյուզանդիայի տիրակալները, սակայն, իրենց ստորագրությունը ամենևին էլ չեն հարգել ու չեն ցանկացել շիտակությամբ վճարումները կատարել, և կնքված հաշտությունները խաթարվել են:

Հենց այդ պատճառով էլ, երբ լրացել է 562 թվականին կնքված հաշտության առաջին տասնամյակը, և պարսիկները պահանջել են հաջորդ տասնամյակի վճարը, Հուստինիանոս Առաջինին փոխարինած Հուստինոս 2-րդը հրաժարվել է վճարել՝ պատճառաբանելով, թե «փողով գնված բարեկամությունը խախուտ է և անպետք»: Այս նոր կայսրը գիտակցել է, որ մերժման հետևանքը լինելու է երկարատև ու արյունահեղ պատերազմը, բայց նրան այդ հեռանկարը չի վախեցրել, որովհետև բյուզանդական դիվանագիտությունը նախապատրաստել էր այնպիսի գործողություններ, որոնք պիտի օժանդակեին կայսրին պարսկական ուժը խորտակելու գործում: Այդ նպաստավոր հանգամանքներից էլ մտադիր է եղել օգուտ քաղել Հուստինոս 2-րդը:

(շարունակել)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
284 | 0
դեպի վեր