ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչ տեսակի են լինում սառնարանային դռները և ինչի համար են նրանք նախատեսված
11:28, 26.04.2021
2547 | 0

Սառնարանային դռները և դրանց օգտագործումը արտադրության մեջ


Պահեստային տարածքներում և սառնարաններում կայուն մշտական ջերմաստիճան ապահովելու համար անհրաժեշտ են սառնարանային դռներ, որոնք հատուկ կառուցվածքի և ֆունկցիոնալության շնորհիվ ապահովում են ոչ միայն անհրաժեշտ ջերմաստիճան, այլև անվտանգություն:

Ներկայացնենք սառնարանային դռների հիմնական տեսակները՝ փորձելով օգտակար լինել նրանց, ովքեր նպատակ ունեն գնել սառնարանային դռներ:


Սառնարանային դռների տեսակները


Բացովի մեկփեղկանի սառնարանային դռներ,
որոնք նախատեսված են միջին և ցածր ջերմաստիճանի խցիկների, կարգավորվող ջերմաստիճանի պայմաններ պահանջող արտադրական և պահեստային տարածքների համար:


Բացովի երկփեղկանի դռները
սառնարանային և սառցարանային խցիկների համար նախատեսված դռներ են՝ ջերմամեկուսիչ հատկություններով, պատրաստվում են պենոպոլիուրեթանի լցոնիչով սենդվիչ պանելներից:


Optima շարքի սառնարանային դռներ:
Այս շարքի դռները եվրոպական մակարդակի մեկփեղկանի սառնարանային դռներ են՝ նախատեսված միջին և ցածր ջերմաստիճանի խցիկների, կարգավորվող ջերմաստիճանային պայմաններ պահանջող արտադրական և պահեստային տարածքների համար:


Սահող սառնարանային դռներն
օգտագործվում են սառնարանային և սառցարանային խցիկների համար՝ ցանկացած ջերմաստիճանի պայմաններում:


«Optima» շարքի սահող դռներ:
Սրանք թեթև, սահող սառնարանային դռներ են՝ հարմարավետ և ֆունկցիոնալ դիզայնով, հարմար ցանկացած տարածքի համար:


Fermatic սահող սառնարանային դռներն
օգտագործվում են սառնարանային և սառցարանային խցիկների համար՝ ցանկացած ջերմաստիճանի պայմաններում:


Լոգարիթմական կրկնակի դռները
նախագծված են միջին և ցածր ջերմաստիճանի պալատներում ցանկալի ջերմաստիճանը պահպանելու համար:


Լոգարիթմական հերմետիկ դռները
նախատեսված են մրգերի և բանջարեղենի պահեստավորման համար:


Ճոճանակաձև դռները
հարմար են ցանկացած տեխնոլոգիական, արդյունաբերական տարածքների, պահեստների, սառնարանային խցիկների և այլ վայրերի համար:


Տեխնոլոգիական դռներ:
Տեխնոլոգիական սառնարանային դռները նախատեսված են տեխնոլոգիական, արդյունաբերական տարածքների, պահեստների, սառնարանային խցիկների, սննդի արտադրության, առևտրի և այլ վայրերի համար:


Այսպիսով, հուսանք տրամադրված ինֆորմացիան օգտակար կլինի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գնել սառանարանային դռներ Երևանում, քանի որ սառնարանային դռներ ներմուծող ու արտադրող ընկերությունների առաջարկներում առկա է նշված տեսականին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Կարո Հովակիմյան
14:59, 29.07.2021
2241 | 0
դեպի վեր