ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Հայոց լեզվի և հայագիտության առցանց դասընթաց սփյուռքում ապրողների համար
18:41, 23.06.2021
1707 | 0

Հայոց լեզվի և հայագիտության առցանց դասընթաց սփյուռքում ապրողների համար


Այսօր՝ առավել քան երբևէ, կարևոր է հայապահպանությունն ու հայի ինքնության հաստատումը, որի դրսևորումներից մեկը մեր երեխաների հայերեն խոսելն ու հայեցի դաստիարակությամբ մեծանալն է:

«Քարհանյան Օնլայն Դպրոցը» մշակել է «Հայոց լեզու և հայագիտություն» դասընթացը՝ հատուկ արտերկրում ապրող մեր երեխաների համար՝ նպատակ ունենալով պահպանել մայրենի լեզուն, երեխաներին մոտեցնել իրենց արմատներին, սովորեցնել՝ ով է հայը, ովքեր են մեր հերոսները, որն է իր ընտանիքի տոհմածառը և շատ ու շատ հետաքրքիր այլ թեմաներ, որը միայն հայինն է՝ ՄԵՐՆ է:

Դասընթացներն իրականացվում են ինտերակտիվ մեթոդներով՝ հայաստանաբնակ հմուտ ուսուցիչների կողմից։

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր