ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Երկիրը հանցագործ եկամուտների կենտրոնի վերածած դիկտատորին սպանել է նախագահական պալատի պահպանության ծառայության աշխատակիցը
20:19, 26.07.2021
2857 | 0

1957 թվականի հուլիսի 26-ին սպանվել է Գվատեմալայի նախագահ Կարլոս Կաստիլիո Արմասը:

Նրա ղեկավարած ռազմական խմբավորումը Գվատեմալայում իշխանությունը զավթել է 1954 թվականի հուլիսի 8-ին: Հեղաշրջման մասնակիցների թիկունքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն է եղել: Երկրի օրինական նախագահ Խակոբո Արբենս Գուսմանը ստիպված է եղել փախչել այլ երկիր:

Զավթելով իշխանությունը՝ Արմասը ստեղծել է «Կոմունիզմից պաշտպանության կոմիտե», որին արտոնվել է ցանկացած գվատեմալացու կոմունիստ կամ կոմունիստների համակիր հռչակել ու վեց ամսով կալանավորել: Կալանավորվածները զրկված են եղել բողոքարկման իրավունքից: Ապօրինի կալանավորվածների թիվը հասել է 70 հազարի: Արմասի կառավարման տարիներին Գվատեմալայի մայրաքաղաքը վերածվել է հանցագործ եկամուտների օրինականացման կենտրոնի. ստեղծվել է կազինո, որի համասեփականատերերը եղել են հեղաշրջում կատարած բարձրաստիճան սպաներն ու ամերիկյան գանգստերները: 1957 թվականին Արմասը, ԱՄՆ կառավարությւան պահանջով, ստիպված է եղել փակել կազինոն:

Հուլիսի 26-ին դիկտատորին սպանել է նախագահական պալատի պահպանության ծառայության աշխատակից Ռոմեո Վալդես Սանչեսը՝ մի քանի անգամ կրակելով Արմասի կրծքին: Նախագահին սպանելուց հետո Սանչեսն ինքնասպանություն է գործել:

Արմասի պաշտոնն ստանձնածը հետաքննություն չի կատարել: Լրատվամիջոցները և պատմաբանները սպանության պատվիրատուներ են համարել ինչպես Արմասի հակառակորդներին, այնպես էլ խունտայի ղեկավարներին կամ տապալված Գուսմանի կոմունիստամետ կողմնակիցներին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
407 | 0
09:44, 13.04.2024
472 | 0
11:39, 08.04.2024
446 | 0
դեպի վեր