Լույսը բացվո՜ւմ է՝ ցանելով ոսկի, Արևն իր կո՜ւրծքն է բացում Հյուրընկալ, … Ո՞ւմ է հարկավոր լո՜ւյսն Արեգակի Երբ արթնանո՜ւմ ես Ու …Մա՜յրդ չկա… Երբ գի՜րկը չկա, այն ինքնամոռաց, Որ քեզ սեղմելով Պե՜տք է տաքացնի, … Հատակի վրա քսքստացնելո՜վ Հողաթափերի ձայ՜նը էլ չկա՛, Որ քեզ արթնացնի… Մայրական քնքուշ այն Ձե՜ռքը չկա՜, Որ դողացնելով Քեզ սո՜ւրճ հասցնի, Մայրական քաղցր այն Ձա՜յնը չկա. - Հոգնա՞ծ ես, որդիս. Որ քեզ հարցնի: Հույսով կերակրո՜ղ, լույսով համբուրո՜ղ Քո ցավից անվե՜րջ, Անվե՜րջ տառապող- Չկա մայրական Սի՜րտը թանկագին, … Իսկ Արեգակը ստինքերն իր բացե՜լ՝ Փռվել է Մորդ Դատա՜րկ սնարին… Ո՞ւմ է հարկավոր լո՜ւյսն Արեգակի Երբ լույսով այդ փնտրո՜ւմ Չե՜ս գտնում Մորդ… Երբ գիտե՜ս, որ իրոք դաժա՜ն է լինում - Առանց Մոր անցնող Հերթական օրդ… |