-1- Մի դրա՜խտ էր մեր անցյալը՝ Ես Ադա՜մը, իսկ դո՛ւ Եվա՜ն նրբակիրթ, …Ասե՜մ, հե՜շտ էր լուռ մնալը՝ Դեմքս հպած ծնկներիդ: Քո մեջ «Ե՜ս» -ն էր իմ հրդեհվել, Ի՛մ մեջ այրվո՜ւմ էր քո «Գո» -ն, Ասես թե մեզ հավերժ հյո՜ւր էր Պրոմեթև՜սը կրակագող: Չքնաղ ծունկդ կի՜րք էր բուրում- Իմ ծնկները դողացնում, Կո՜ւրծքդ էր - այրող զույգ արևներ Ձեռքերիս մեջ փողփողում: Ես քո մարմնի ստրո՜ւկն էի, Դու՝ իմ լեզվի ստրկուհին Օրե՜ր էին, անցնո՜ւմ էին՝ Երկու գերի՝ ա՜յր ու կին: -2- Մեղավո՜ր չեմ, որ արդեն Ա՜չքս չունի սրություն, Տարիների բեռից խամրե՜լ, Բայց հիշո՜ւմ է պատկերներն այն սրբագույն… Դու էլ հոգնե՜լ - առաջվա պես առո՛ւյգ չես, Սպասումներդ՝ խոհանոցի՜ց-պատուհան, Իսկ հիշո՞ւմ ես թե ինչպե՜ս Մենք չունեինք սպասումների ժամանակ: Կյանքը փոխվեց միանգամից՝ Ե՛ս եմ խոսում, իսկ դու լո՜ւռ ես անսովոր, … Այն ժամանակ վտարվեցինք դրախտից - Հիմա կյանքից դո՜ւրս ենք մղվում օ՜ր առ օր: Ծերանո՜ւմ են մեր օրերը Ու մեզ նմա՜ն ծնում օրե՜ր նորելուկ, Ծիծաղո՜ւմ ենք՝ ամեն մեծ Բա՜ն Համարո՜ւմ ենք Մե՜ծ մանրուք: -3- Կհիշե՞ք արդյոք դուք ինձ գալիքում, Ես դա չգիտե՜մ, չե՜մ էլ իմանա, Չէ՞ որ ամե՜ն ինչ անցնում է կյանքում՝ Անդա՜րձ հեռանում ժամերի նման: Շատ զգո՜ւյշ ենք խոսում մենք օրվա մասին, Ասում ենք «անցա՜վ» այլ ո՛չ «մահացավ», Ուզում եմ օ՜րս այնքա՜ն երկարի, Որ ես չտեսնե՜մ վախճանը նրա: Ամե՜ն բացվող օր ի՜նչ-որ մի օրվա Յո՜թն է, քառսո՜ւնքը կամ մահվան տարին, Ամեն օր տեսնում ենք աչքերը մահվան Եվ դիմանո՜ւմ այդ վշտին ու ցավին: Կյանքի հետ երբե՜ք կատակ չե՛ն անում, Ես կատակեցի՜ կյանքի հետ դաժան, … Կհիշե՞ք արդյոք դուք ինձ գալիքում, Ես դա չգիտե՜մ, չե՜մ էլ իմանա: |