MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Չիկոյի ջազի ժամը․ համերգ՝ նվիրված ջազմենին
12:47, 18.03.2024
322 | 0
Ապրիլի 1-ին ժամը 20: 00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ նվիրված ջազմեն, թմբկահար, հանրահայտ «Չիկոն և ընկեները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, «Ջազի Ժամը» հաղորդաշարի հեղինակ և վարող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյնի ծննդյան 80-ամյակին:

«Չիկոյի ջազի ժամը» խորագիրը կրող համերգին Հայաստանի պետական ջազ նվագախբի հետ ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի մի շարք անվանի ներկայացուցիչներ: Համերգի ծրագրում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեղոց ջազային ստեղծագործություններ, հայ հեղինակների, այդ թվում՝ Արմեն Թութունջյանի հեղինակային գործերը, նոր ջազային մշակումներ:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց Համերգի երաժշտական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան Համերգի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Կարապետյան
to top