MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը
21:09, 22.03.2024
251 | 0
«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19: 00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե:

տալացի կոմպոզիտոր, դիրիժոր Էնիո Մորիկոնեն հիմնականում երաժշտություն է գրել կինոյի և հեռուստատեսության համար: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» արժանացել է մեծ խաչի ասպետ շքանշանի: «Օսկար» -ի կրկնակի դափնեկիր է: 2007-ին «Օսկար» -ի է արժանացել կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար և «Նողկալի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար: Իտալիայի ազգային՝ «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակի իննակի դափնեկիր է՝ «Դավիդ դի Դոնաթելլո» ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուս» -ի եռակի դափնեկիր է, «BAFTA» մրցանակի վեցակի մրցանակակիր է: Արժանացել է մի շարք այլ մրցանակների։ Հռչակավոր կոմպոզիտորը կյանքից հեռացել է 2020 թվականին:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Կարապետյան
to top