MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Կարմիր Խաչի թնջուկը
11:53, 16.04.2024
246 | 0




Ով ով է

Կարմիր Խաչի թնջուկը



Չեմ ափսոսում, որ երկկողմ հարցազրույցը Կարմիր խաչի ինքնահռչակ «նախագահ» Աննա Եղիազարյանի խուսանավելու պատճառով չկայացավ։ Նյութս կարող էի սկսել սույն տիկնոջ ունեցվածքի հրապարակմամբ, բայց իմ խնդիրը առևերևույթ քրեածին - դրամական հոսքերին չեն վերաբերում, ոչ էլ հարցազրույցի առաջարկը ՝ թանկարժեք շրջազգեստ ունենալու ակցիայի։
Օրենսդրական, կոռուպցիոն, առավել ևս ՝ Կարմիր խաչի նման միջազգային կառույցից առավելագույն շահույթ կորզելու երկարամյա գործընթացների գնահատականը թողնելով իրավական դաշտին, չեմ կարող իմ հարցերից գոնե 3-ը չուղղել տիկին Եղիազարյանին
Հարց 1՝ Ինքը որպես տնօրեն պարտավո՞ր էր համագումարին և նախագահությանը ներկայացնել անցած տարվա հաշվետվությունը և 2024թվականի բյուջեն։
Հարց 2՝ Իրավունք ունե՞ր ինքն իրեն արձակուրդի հրաման տալ և շարունակել աշխատել։

Հարց 3՝ Աշխատանքնից ազատված լինելով հանդերձ, իրավունք ունե՞ր հրավիրել համագումար և իրեն հռչակել նախագահ։
Իրավական գիտելիքներ պետք չեն վերապահումով վերաբերվելու սույն փաստերին։

Եթե այս գործընթացները ծավալվեին որևէ բարձրակարգ ռեստորանում և եթե սույն տիկինը այնտեղ աշխատեր որպես մենեջեր (ի միջի այլոց նրա հմայիչ տեսքը, հեռոխսազրույցի ժամանակ տպավորված նրա ազդեցիկ ձայնը լրիվ համապատասխանում են մենեջերի պաշտոնին) մի կերպ կարելի էր ընկալել այն խայտառակությունը, որը գրվեց հայկական Կարմիր խաչի ճակատին։
Առավել ևս աններելի է համատեղել կանացի հմայնքները այնպիսի գերզգայուն կառույցի ղեկավարի պաշտոնի հետ, ինչպիսիք են նախագահի կամ տնօրենի պաշտոնները։
Որտե՞ղ են քաղաքացիական պայմանագրի օրենսպաշտներն ու առաքյալները, որտե՞ղ են խորհրդարանական երեսփոխանները, որտե՞ղ են պետություն կերտող առաքինիները, երբ Կարմիր խաչի խնդիրը վերաճել է ազգային անվտանգության խնդրի և անբասիր թվացող այդ անունը ամոթալի ինտրիգների պատճառով ամեն օր գահավիժում է։

Շարունակելի ...

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
247 | 0
14:26, 16.01.2024
340 | 0
13:45, 13.11.2022
1022 | 0
16:49, 30.12.2021
1538 | 0
13:55, 18.10.2021
2958 | 0
to top