MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ ԷԼ ՔԱՆ՞Ի ՏԵՍԱԿ Է ԼԻՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ
14:00, 21.03.2021
3642 | 0














ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ ԷԼ ՔԱՆ՞Ի ՏԵՍԱԿ Է ԼԻՆՈՒՄ
ՀԱՏՈՒԿ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ


Դեռևս 10-12 տարի առաջ արխիվային նյութերով իմ կողմից Ձեր մասին ստեղծված «Երկրի ջիղը» ֆիլմում ես բառացի արձանագրել եմ . «Հրապարակ է եկել քաղաքական գործչի նոր կերպար, առանց պորտֆել և առանց փողկապ, առանց դիպլոմատիկ բառապաշարի» … դուք նաև կառուցել եք եկեղեցիներ. բայց եթե դուք չեք պահում հայ առաքելական եկեղեցու ծիսակարգը՝ ի մասնավորի մեր Մարտիրոսված զինվորների, անթաղ մեռելների մեկ տարին բոլորելու և այն ծեսով կատարելու ընթացքը, դուք պարտք եք մնում երկնքին.
Հոգևորը կորցրեցինք ու նեռը մտավ երկիր ու կործանեց մեզ:
Իրո՞ք հավատում եք ապրիլի 21-ի հրաժարականին, այդքան միամիտ եք, թ՞ե թերագնահատում եք նեռին, ով նորից թելադրեց իր ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ. վկան՝ Արագածոտնի մարզ կատարած ընտրարշավը, որտեղ իր շողոքորթ լեզվով զգում էր իրեն ինչպես ձուկը ջրում …իսկ «Ընտրությունների» ժամանակ վարչապետի պաշտոնակատարը լինելու է նույն ինքը ՝մեր հոգու դրախտի ՝Արցախի դահիճը

ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ ԷԼ ՔԱՆ՞Ի ՏԵՍԱԿ Է ԼԻՆՈՒՄ. Գուցե մանդատներն արդեն բաժանե՞լ եք:
Նեռն այս անգամ հատուկ տեխնոլոգիաներ չկիրառեց . Արմեն Սարգսյանի թեթև ձեռքով ընդամենը բաժանեց:

Դուք ջլատեցիք «Հայրենիքի փրկության» շարժման թափ առած անիվը, կասեցրեցիք նեռին ոչնչացնելու ընթացքը ընդամենը մեկ ֆեյսբուքյան գրառման դիմա՞ց:
Հինգ ամիս անընդմեջ սև ուժերին չհաջողվեց սանձազերծել քաղաքացիական պատերազմ՝ ի պատիվ «Հայրենիքի փրկության» շարժման: Իսկ հիմա «Ընտրությունների» անվան տակ դուք քաղաքացիական պատերազմը սկուտեղի վրա մատուցեցիք դահճին:
Մեր Մարտիրոսների Ննջելու տարին դեռ չբոլորած դուք խրախճանք եք կազմակերպում:
Վազգեն Մանուկյանի մատնանշած մեկ տարին ոչ միայն տնտեսագիտական, քաղաքագիտական, ճգնաժամային վերլուծության ժամանակ է, այլ տաղավար ծիսակարգ .ժողովրդական բանահյուսությունը Վարդանանց պատերազմի Մարտիրոսների մասին հետևյալն է պատմում . Երբ հայ զինվորները խոցվում էին պարսից նետերից, հրեշտակը իջնում էր նրանցից յուրաքանչյուրի վրա, իրենց իսկ արյամբ վերջին օծումը դրոշմում նրանց ճակատին, լուսապսակը դնում գլխներին ու մարմնով տեղափոխում երկինք:

Տարին լրանալուց հետո այլևս նրանք ամենակարող վրիժառու հրեշտակներ են …

Իսկ դուք ընկել եք կեղծ օրակարգերի հետևից.
Իսկ դուք չարի թմբիրի մեջ դարձել եք չարին հենարան …

Հ.Գ.-զգուշացրեք Ձեր Սեդրակ Առուստամյանին, որ ես նրա դեմ հարուցված քրեական գործին ավելացնելու եմ ևս մեկը, անկախ օրվա «Իշխանությունների» խոստումնեի…
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի


The article published in the Spokesperson project.
Share with friends
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
235 | 0
14:26, 16.01.2024
325 | 0
13:45, 13.11.2022
1008 | 0
16:49, 30.12.2021
1535 | 0
13:55, 18.10.2021
2949 | 0
to top