MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԱՆՐ ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՄԱՐ Գրպանահատների ցանկը՝
12:28, 03.02.2022
2422 | 0






ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԱՆՐ ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐ ԵՆ

ՀԱՏՈՒԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Գրպանահատների ցանկը՝

1.Քաղաքապետի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյան
2.Քաղաքաշինության բաժնի պետ Արթուր Հակոբյան Մի քանի ամիս առաջ ԱԱԾ-ն ձերբակալեց Արթուր Հակոբյանին կաշառակերության դրվագով, բայց ով այսօր ազատության մեջ է.
3.Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյան, ով իրեն հռչակել է որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ (համայնքն այդպիսի հաստիք չունի) իսկ այս անձն առավել ևս ճարտապետության հետ որևէ աղերս չունի ՝ վկան գյումրու պատմաճարտապետական արժեքների խեղված և այլանդակված համատարած պատկերը որոնց թույլտվությունները տալիս է Գասպարյանի հիմնած «Ալ նախագիծ » կանտորան…

4.Իրավաբանանական բաժնի պետ Աննա Մանուկյան այս տիկինը իրավաբանությունից հեռու է այնքան, ինչքան տիեզերքի աստղերը օվկիանոսի ձկներից: Մարդ, ով դատարանում «վերականգնող» կոպերատիվի սեփականություն հանդիսացող բնակարանը պահանջում էր հաստատել որպես համայնքային սեփականություն: Եվ ինչպես այլևս ընդունված կարգ է ինչքան լողացող այնքան կարող ես բարձր պաշտոն գրավել: Սույն անձը մի քանի օրից կնշանակվի դատավոր…

Գործի նախապատմությունը ըստ էության

17տարի անընդմեջ պատշաճ կարգով տնօրինել եմ քաղաք Գյումրի Օզանյան 6/1 հասցեն, որտեղ բացի օրինական շինությունից ունեմ նաև ինքնակամ կառույց (1960-ական թվականներ) և հողամաս: Դեռևս 2019թվականին դիմել եմ նախկին քաղաքապետ Ս.Բալասանյանին: Համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ռ.Սանոյանը և քաղաքաշինության բաժնի պետ Ա.Հակոբյանը փոխանակ հաշվառեին և ինձ տրամադրեին համապատասխան փաթեթ կադաստրում իմ սեփականությունը գրանցելու համար, փաստացի խլեցին իմ միջոցներով ձեռք բերած և տնօրինած շինությունը, այն գրանցելով որպես համայնքային սեփականություն: Երեք տարիների շինծու քաշքշուկների մասին են վկայում Ռուբեն Սանոյանի ստորագրությամբ անհոդաբաշխ գրությունները ի պատասխան երկու տասնյակից ավելի իմ դիմումների: Կատարողներն են Արթուր Հակոբյանը, Հենրիկ Գասպարյանը, Աննա Մանուկյանը վերջիներս կոպտորեն և գիտակցաբար խախտել են ՀՀ կառավության 912, 188, 731, հողային օրենսգրքի հոդված 89, քաղ.օրի հոդված 605-ը, և սահմնադրությամբ ինձ տրված իրավունքները:
Ձեռք բերման վաղեմության իրավունքից ես չեմ օգտվել Ռուբեն Սանոյանի հորդորով որ իբր դատարանով սեփականության իրավունք գրանցելը երկար կտևի իսկ համայնքային սեփականություն գրանցել և ինձ նվիրելը օրերի հարց է.Սույն խղճուկ պաշտոնյան այս ամենը կազմակերպեց Բալասանյանին դուր գալու միտումով ՝ 2015թ-ին հրապարակ օրաթերթում «Սև բերդը վերածել են մոթելի » իմ հոդվածի հիմքով դատախազությունը Սև բերդի սեփականատեր Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ…

Հ.Գ.Խնդրում եմ սույն իրավիճակը չտեղափոխել քաղաքացիա-իրավական դաշտ, քանի որ գործընթացում ավելի քան ակնհայտ են համայնքային ծառայողների ինքնիրավչության, դիտավորության, անգործության հիմքերը .Ավելին ՝ նրանք միտումնավոր չեն կատարել ծառայողի իրենց պարտականություները.

Հասմիկ Մելքոնյան
Գյումրի

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
236 | 0
14:26, 16.01.2024
327 | 0
13:45, 13.11.2022
1012 | 0
16:49, 30.12.2021
1536 | 0
13:55, 18.10.2021
2949 | 0
to top