MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Անհավանական պատմություն` Թուրքիայում կինը մահվանից առաջ խոստովանեց, որ ազգությամբ հայ է
18:41, 26.04.2015
1583 | 0

Նախքան այս պատմությունը ներկայացնելը` ցանականում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամին, որի շնորհիվ գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում` կարողացա ծանոթյանալ հայ և թուրք ժողովուրդներին առնչվող հետաքրքրական և արտասովոր պատմությունների: Թուրք լրագրողների հետ միասին մենք ճամփորդեցինք Թուրքիայի մի շարք քաղաքներով: Այդ ճանապարհորդության ժանանակ բավականաչափ հետաքրքրություն զգում էինք թերևս նաև այն պատճառով, որ մեզ ուղեկցում էին ճիշտ ընտրված, բարեկիրթ, ողջամիտ մարդիկ` Վազգեն Կարապետյանը և Մարա Այվազյանը: Նրանց հետ միասին մենք մեկնեցինք Անկարա: Այստեղ մեզ` հայերիս, սպասվում էր բավականին հետաքրքիր հանդիպում թուրք գրող, լրագրող և հասարակական գործիչ Ահմեդ Աբաքայի հետ: Նրա հետ հանդիպումը նախաձեռնել էր մեր թուրք գործնկեր Հուսեյնը, ինչն ինձ զարմացրեց և ուրախացրեց: Պարզվում է Ահմեդ Աբաքայի մայրը հայ էր, և այդ մասին որդին իմացել է միայն մոր մահվանից առաջ: Այդ ամբողջ պատմությունն Աբաքայը ներկայացրել է իր հեղինակած «Հոշանայի վերջին խոսքը» գրքում: Հոշանան, ում իրական անունը հավանաբար Օվսաննա է, միայն 82 տարեկանում կարողացավ համարձակություն գտնել որդուն ասելու իր հայ լինելու մասին:
Մինչ այդ, ես բազմիցս լսել և կարդացել էի դավանափոխ եղած հայերի մասին, ովքեր դուրս պրծնելով թուրքի յաթաղանից` ընտրեցին այդ կերպ իրենց ինքնությունը շարունակելու ճանապարհը: Թեպետ նրանք պարտադրված էին մինչև մահ լռել այդ մասին, այնուամենայնիվ, գտնվեցին ոմանք, ում համար անհնարին էր այլևս տանել այդ կեղծիքը: Այս պատմությունը, որը պատմեց Ահմեդ Աբաքայը խորը կսկիծ թողեց իմ հոգում իր բովանդակությամբ:

Մի օր առավոտյան արթնանալով` Հոշանան խնդրում է որդուն նստել իր կողքին և պատրաստվում է խոսակցության: Տարակուսած հայացքով նայելով ալեհեր մորը` Ահմեդն էլ ավելի զարմացավ, երբ մայրն արտասանեց այս բառերը.
- Որդի
°ս, ես հայ եմ, իմ հայրն ու մայրը հայ են:
Չհավատալով և գուցե հավատալ չցանականալով` Ահմեդ Աբաքայը փորձեց բացատրություն ստանալ մորից: Մայրն Ահմեդին խնդրեց այդ մասին ոչ ոքի չպատմել` անգամ կնոջն ու երեխային, և Հոշանան սկսեց իր պատմությունը: Մինչ մայր և որդի` գունատված և հուզված, զրուցում էին, բացվեց սենյակի դուռը, և ներս մտավ Ահմեդի աղջիկը: Հոշանան լռեց` սպասելով հաջորդ օրվան, որպեսզի շարունակի իր պատմությունը: Անհնար է նկարագրել այն անհամբերությունն ու լարվածությունը, որով սպասում էր Աբաքայը հաջորդ օրվան: Նույն իրավիճակում էր նաև մայրը: Սակայն այն, ինչ կատարվեց հաջորդ առավոտյան, ևս մեկ հարված էր նրա համար: Ճակատագրի հեգնանքով այդ օրը լոգարանի խոնավ հատակին սայթաքում և ընկնում է մայրը: Թեպետ նրան տեղափոխեցին հիվանդանոց, և Հոշանան ապրեց ևս 15 օր, սակայն ճակատագրի հաջորդ հեգնանքն ավելի ծանր էր Ահմեդի համար. Հոշանան կորցրել էր հիշողությունը, իսկ դեպքից 2 շաբաթ անց նա մահացավ …
Ահմեդ Աբաքայը, ով այդ օրերին ունեցավ ծանր հոգեկան ապրումներ, հետագայում իր գրքում ներկայացրեց Հոշանայի պատմությունը: Նա որդուն հասցրել էր պատմել հետևյալը:
Հոշանայի ծնողների ընտանիքը, ցեղասպանությունից փախչելով, հասնում է Էրզրում` ապաստան խնդրելու ակնկալիքով: Նրանք մոտենում են Փերզոր անունով մահմեդական գյուղին, որտեղ նրանց ժամանակավոր ընդունում են, սակայն Հոշանայով հղի մորն ու հորը հետապնդում են թուրք զինվորականները: Այդ ընթացքում նրանց մոտենում է մի անծանոթ մարդ և խնդրում կարճ ժամանակով նրանց մոտ թողնել ինչ-որ պարկ` հավատացնելով, որ շուտ կվերադառնա և կվերցնի: Անծանոթի հեռանալուց քիչ հետո նրանց են մոտենում թուրք զինվորականներ և հետաքրքրվում մեծ պարկի պարունակությամբ: Հայտնելով նրանց, որ պարկն իրենցը չէ` զինվորականները բացում են պարկը: Պարկում մարդկանց կտրված գլուխներ էին…
Հայերին մեղադրում են մարդասպանության մեջ և ստիպելով փորձում տանել զորամաս: Հոշանայի պապի դիմադրելուց հետո նրան սպանում են, իսկ Հոշանայի մայրը, հավանաբար, կարողանում է փախչել:
Ահա այսքանն է հասցնում պատմել Հոշանան որդուն: Գրքի տպագրումից հետո շատերը քննադատում են Ահմեդին` անգամ հարազատները պահանջում են նրանից մոռանալ հայ լինելու մասին: Սակայն Ահմեդ Աբաքայը մինչ օրս շարունակում է իր պայքարը` փորձելով պահել իր հայ ինքնությունը ….

Author: Tavush News
The article published in the Spokesperson project.
Share with friends
Tavush News
to top