MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
«ՌԵՆԵՍԱՆՍ ԻՆ ՏԱՎՈՒՇ» ՀԿ-ի նախագահ Լիա Ճաղարյանի շնորհավորանքը Հայոց բանակի օրվա առթիվ
18:39, 28.01.2016
884 | 0

Սիրելի' հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Մենք այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ ունենք հզոր ու մարտունակ բանակ` պատրաստ դիմակայելու ցանկացած ուժի: Վերջինս ստեղծվելով Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դարձավ երաշխավորը ազգային անվտանգության, ժողովրդի խաղաղ կյանքի և անկախության: Իսկ վերջին օրերին համոզվեցինք մեր բանակի տոկունության և մարտական բարձր պատրաստակամության մեջ, որն արդյունք է ՊՆ-ի և անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամենօրյա հետևողական աշխատանքի:
Հայոց բանակի օրվա առթիվ ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել և Ձեզ, և ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսին, և Տավուշի դիրքերում մարտական հերթափոխի կանգնած յուրաքանչյուր զինվորին: Ձեր բոլորիդ շնորհիվ մեր բանակը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը:
«RENESSANS» ՀԿ-ն ողջունում է բանակաշինության բնագավառում կատարվող բարեփոխումները, նաև իր պատրաստակամությունն է հայտնում ցանկացած խնդրում աջակցելու և հայ զինվորի կողքին կանգնելու համար:
Շնորհավո'ր տոնդ Հայկական բանակ:

«RENESSANS» ՀԿ-ի նախագահ`
Լիա Ճաղարյան

Author: Tavush News
The article published in the Spokesperson project.
Share with friends
Tavush News
to top