MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Վազգեն Սարգսյանը աշխատանքից ազատել էր հարազատ հորեղբորորդուն և 6 կայազորային դատախազ, հայոց բանակում անօրինականությունները վերացնելու նպատակով
00:22, 24.03.2016
1221 | 0

















Բազմաթիվ փաստերի և արձանագրությունների հիման վրա Վազգեն Սարգսյանը աշխատանքից ազատել էր հարազատ հորեղբորորդուն` Կրասնոսելսկի զորամասի հրամանատար Արմեն Սարգսյանին և 6 կայազորային դատախազի` հայոց բականում սպանություններն ու ինքնասպանությունները վերացնելու նպատակով: Այդ մասին այսօր Տավուշի մարզում քննարկման ժամանակ խոսեց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Վազեն Սարգսյանի հրամանով նա կազմել էր համապատասխան արձանագրություններ բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի մասին: Հենց այդ փաստերն ուսումնասիրելուց հետո սպարապետը որոշեց ազատել բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Խաղաղության երկխոսությունը» Հկ-ի նախաձեռնությամբ Տավուշում կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել բանակի ցավոտ խնդիրները` կապված զինվորների սպանությունների հետ: Թեպետ մարդիկ խուսափում են խոսել այս կարևորագույն խնդրի մասին, բայց այնուամենայնիվ պետք է կարողանալ նայել ճշմարտության աչքերին: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ նախաքննական մարմինները փորձել և փորձում են կեղծել սպանության փաստերը` դրանք վերածելով ինքնասպանության: Հենց այս ուղղությամբ պետք է աշխատեն և պետական մարմինները, և քաղաքացիները` անհանդուրժողականություն ցուցաբերելով նման անօրինականությունների նկատմամբ: Լրագրող Լիա Ճաղարյանը, ով ներկա էր հանդիպմանը, նշեց, որ հոգեբանական առումով բավականին ծանր քննարկում էր, որովհետև կոնկրետ օրինակներով քննարկվում էին երիտասարդների սպանություններ: Չնայած ծանր թեմային` հարկավոր է բարձրաձայնել նման դեպքերի մասին, որպեսզի կանխվեն ոչ միայն նոր սպանությունները, այլև պատժվեն արդեն իսկ կատարված դեպքերի իրական մեղավորները:

Շարունակելի.....


«TAVUSH NEWS»
Author: Tavush News
The article published in the Spokesperson project.
Share with friends
Tavush News
to top