MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Պատարագ և ցերեկույթ Հերհուխովարդ քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակին
02:33, 05.05.2015
2145 | 0

  • 3 май, 2015 в 0: 12

Մայիսի 2, 2015 թվական
Հերթական անգամ Նիդեռլանդների Հերհուխովարդ քաղաքում, կաթոլիկ եկեղեցու կամարների տակ, հնչեց Հայոց Սուրբ Պատարագը: Պատարագից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթ:
Ցերեկույթը բացեց Ամստերդամի Սուրբ հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն Թադևոսյանը: Նա խոսեց եղեռնի տարիներին մեր ժողովրդի կորուստների կողքին նրա ունեցած ձեռքբերումների ու հաղթանակների և դրանցում հայ եկեղեցու դերի մասին:
Այնուհետև ելույթ ունեցավ Վիգեն Սարգսյանը, որն իր խոսքում համառոտ ներկայացրեց 20-րդ դարի Առաջին Ցեղասպանության համառոտ պատմությունն ու նրա ճանաչման գործընթացում քաղաքական վերջին զարգացումները: Իսկ Նաիրի Հակոբյանը խոսեց ցեղասպանության հարցում թուրք ժողովրդի պատասխանատվության մասին:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Կոմիտասի հոգեթով «Հով արեք» -ն ու անմահական «Կռունկը»` Լիլիթ Առաքելյանի և Մարգարիտ Մանուկյանի հուզիչ կատարմամբ:
Հանդիսականներն ունկնդրեցին ասմունք` Անուշավան Կիրակոսյանի, Վիգեն Սարգսյանի ու Սուսաննա Հարությունյանի գեղեցիկ ընթերցմամբ: Նրանք կարդացին Գևորգ Էմինի, Վիլյամ Սարոյանի, Սիամանթոյի և Սոնա Արշունեցու ստեղծագործություններից: Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև համայնքի մանուկները: Հնչեց ջութակ՝ Վալենտինա Բեգլարյանի գեղեցիկ կատարմամբ:
Առանձնապես հուզիչ ու ազդեցիկ էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Փոխանորդ, Հոգեշնորհ Սերովբե Վարդապետ Իսախանյանի խոսքը:
Նա ասաց, որ հայոց պատմությունը չավարտվեց 1915 թվականին: Այն շարունակվում է, քանի որ այսօր էլ մենք հավատարիմ ենք մեր եկեղեցուն, և մեր մանուկների շուրթերը բարբառում են հայերեն: Մեզ չեն կարող սպանել, «քանի որ մեր ազգը մեռնելու մտադրությամբ չի ապրում»:
«Գալ տարի հանդիպենք Վանում ու Սասունում», - պատգամեց Հայր Սուրբը:
Պետք է հավատալ ու մեր հոգում վառ պահել այս գաղափարը՝ կենդանացնելով, ապրեցնելով ու հնչեցնելով մեր լեզուն, հավատարիմ մնալով մեր հավատքին, քանի որ օտարության մեջ «հայապահպանության փոխարեն հայակերտում է պետք մեզ»:
Սա էր Հոգեշնորհ Սերովբե Վարդապետի մյուս պատգամը ներկաներին:
Միջոցառմանը ներկա էր Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը: Նա իր ելույթում նշեց պատմական հիշողության կարևորությունը ազգի գոյատևման համար:
Առ աստված ուղղված միասնական աղոթքից հետո` ներկաները մասնակցեցին անմեղ զոհերի հիշատակի հոգեճաշին:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
331 | 0
to top