MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+19 °C
Հայաստանին օգնություն է պետք. Շառլ Ազնավուրը Իվան Ուրգանտի հյուրն է (Video)
13:00, 05.04.2017
4023 | 0















Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը ապրիլի 5-ին Կրեմլում հանդես է գալու մենահամերգով, հյուրընկալել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Վեչերնի Ուրգանտ» հաղորդմանը:

Ազնավուրը պատասխանել է Իվան Ուրգանտի այն հարցին, թե ուր են ուղղվելու համերգի տոմսերի վաճառքից ստացված գումարները:

«Հայաստանին օգնություն է պետք: Այդ փոքր երկիրը շրջապատված է այլ երկրներով, որոնցից մի քանիսը բարեկամներ են, մի քանիսը՝ թշնամիներ: Ես կցանկանային տեսնել միայն բարեկամների, բայց պետք է, որպեսզի նրանք ունենան այնպիսի մենթալիտետ, ինչպիսին մենք ունենք: Դա մենթալիտետի հարց է: Դա նավթի կամ հողի հարց չէ, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, որպեսզի մարդը մարդ մնա», -ասել է Ազնավուրը:

Շանսոնյեն նաև պատմել է իր ընտանիքի մասին: Անդրադառնալով կնոջ հետ հարաբերություններին՝ նա ասել է, որ հարաբերությունների երկարակեցության գաղտնիքը դաստիարակությունն է և բնավորությունները համադրելու կարողությունը: Այս տարի զույգը նշում է ամուսնության 50-ամյակը:

«Տաքն ամուսնացավ սառի հետ: Ես հայ եմ, նա շվեդուհի: Ամեն ինչ հիանալի աշխատում է մինչև օրս», -ասել է Ազնավուրը:

Вечерний Ургант. В гостях у Ивана Шарль Азнавур/Charles Aznavour. (04.04.2017)
The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8197 | 0
to top