MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Ռազմիկ Ամյանը պատասխանեց իրեն քննադատողներին (լուսանկար)
11:50, 30.05.2017
8438 | 0

Մայիսի 28-ին Սերժ Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ է շնորհել մի խումբ անձանց, այդ թվում` երգիչ Ռազմիկ Ամյանին: Նրան շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։

Ժամեր անց երգիչը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում, որով շնորհակալություն էր հայտնել նախագահին:

Գրառումը լայն արձագանք ստացավ և բուռն քննադատություններ ստացավ հատկապես երգչի հայատառ, այնուհետև նույն տեքստը լատինատառ գրելու պատճառով, մարդիկ հիմնականում փորձում էին հասկանալ` իմա՞ստը:

Քիչ առաջ էլ Ռազմիկ Ամյանն իր ընկերների` Ձախ Հարութի և Խաչիկ Եղոյանի հետ նոր լուսանկար է հրապարակել և կրկնել է նույն բանը, ինչի համար էլ արժանացել էր քննադատությունների, այս կերպ, փաստորեն, Ռազմիկը պատասխանում է իրեն քննադատողներին:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8162 | 0
to top