MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Լոս Անջելեսում հայ գործարարը՝ Լևոն Թերմենժյանը մեղավոր է ճանաչվել 1 միլիարդ ԱՄՆ դոլարի խարդախության համար
10:48, 18.03.2020
4245 | 0

Յուտայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի դաշնային ատենակալները կալիֆոռնիացի գործարար Լև Ասլան Դերմենին, որը նաև հայտնի է որպես Լևոն Թերմենժյան, այսօր մեղավոր են ճանաչել 1 միլիարդ դոլարի վառելիքի հարկային խարդախության սխեմայի գործով: Այս մասին հայտարարել է Արդարադատության դեպարտամենտի հարկային բաժնի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռիչարդ Է. Ցուկերմանը, ԱՄՆ Յուտա նահանգի դատախազ Ջոն Վ. Հյուբերը և գործին առնչվող մի շարք պաշտոնյաներ:


«Այսօրվա մեղադրական դատավճիռը Լև Դերմենին և նրա հանցակիցներին արդարադատության առջև է կանգնեցնում: Նրանք ստեղծել և իրականացրել են բիովառելիքի այս զանգվածային խարդախության սխեման, որպեսզի բոլոր հարկատուների հաշվին հագեցնեն իրենց ագահությունը», - ասել է Ռիչարդ Է. Ցուկերմանը:


Հարկային ծառայության քրեական հետաքննությունների բաժնի ղեկավար Դոն Ֆորթն էլ նշել է․ «Այս դատավարությունը հանգուցալուծումն էր տարիների քննչական ջանքերի, որոնց արդյունքում հայտնաբերվել էր խարդախության բարդ սխեման, որի միջոցով տարբեր երկրների և պետությունների միջոցով փողերն, ի վերջո, հայտնվել էին պարոն Դերմենի գրպանում: Սխեմայի բարդ բնույթը ցույց է տալիս, թե ինչ վճռականությամբ են ամբաստանյալները խաբել ամերիկյան հասարակությանը` իրենց սեփական գրպանները լցնելու նպատակին հասնելու համար»:


ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Յոթ շաբաթ տևած դատավարության ընթացքում ներկայացված ապացույցների համաձայն ՝ Դերմենը եղել է Կալիֆոռնիայում գործող Noil Energy Group վառելիքային ընկերության, Բևերլի Հիլզում գտնվող SBK Holdings USA անշարժ գույքի ներդրումային ընկերության և Նևադայում գտնվող Viscon International վառելիքի հավելանյութերի կորպորացիայի սեփականատեր և գործարկող:


2010-2016թթ.-ին Դերմենը հանցավոր համաձայնության մեջ է մտել Յուտայում գործող Washakie Renewable Energy (Washakie) բիոդիզելային ընկերության սեփականատերերի և գործարկողների հետ, այդ թվում՝ դրա գործադիր տնօրեն Ջեյքոբ Քինգսթոնի, նրա եղբայր, ֆինանսական տնօրեն Իսայա Քինգսթոնի և այլոց հետ։ Արդյունքում խարդախ գործընկերների այս խմբին ԱՄՆ-ն սուբսիդավորել է 1 միլիարդ դոլարի չափով' իբրև բիո վառելիք արտադրելու համար:


Հարկային ծառայությունն էլ տրամադրել է անհրաժեշտ վարկերը՝ նպատակ ունենալով ավելացնել Միացյալ Նահանգներում օգտագործվող և արտադրվող վառելիքի քանակը:


Մինչդեռ Դերմենը և Ջեյքոբ Քինգսթոնը միլիոնավոր գալոն բիոդիզելային վառելիք են տեղափոխել ԱՄՆ, ինչպես նաև ԱՄՆ-ից դեպի տարբեր երկրներ, այնուհետև կրկին վերադարձրել են ԱՄՆ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե որակին համապատասխանող վերականգնվող վառելիք են արտադրվում և վաճառում: Նրանք նաև կեղծել են արտադրության և տեղափոխման արձանագրությունները, որպեսզի հիմնավորեն Washakie-ի կողմից ավելի քան 1 միլիարդ դոլարի կեղծ պահանջները։


Հանցակիցները բազմաթիվ բանկային հաշիվների միջոցով ավելի քան 3 մլրդ դոլար են շրջանառել, որպեսզի շարունակեն տպավորություն ստեղծել, թե վառելիք են գնում և վաճառում:


ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՏՆՕՐԻՆՎԵԼ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ


Հարկային ծառայությունը Washakie-ին և Քինգսթոններին վճարել է ավելի քան 511 մլն դոլար, որը բաշխվել է նրանց և Դերմենի միջև:


Ջեյքոբ և Իսայա Քինգսթոններըը ավելի քան 21 միլիոն դոլարի կեղծ հասույթ են ուղարկել Կալիֆոռնիայում գործող Դերմենի ընկերությանը, ինչպես նաև Դերմենի պահանջով 11 մլն դոլար են ուղարկել նրա գործընկերներից մեկին:


Խարդախությունից ստացված հասույթից 1, 8 միլիոն դոլարն օգտագործել է Դերմանին 2010թ.-ի Bugatti Veyron գնելու համար և նրանք նվերներ են փոխանակել, այդ թվում՝ քրոմապատ Lamborghini և ոսկեգույն Ferrari:


3 միլիոն դոլարով էլ Ջեյքոբ Քինգսոոնի և նրա կնոջ՝ Սալիի համար Յուտայում առանձնատուն են գնել: Դերմենը նաև կալիֆոռնիական իր ընկերության՝ SBK Holdings USA, Inc.-ի միջոցով 3, 5 միլիոն դոլար է լվացել, որպեսզի Կալիֆոռնիայի Հանթինգթոն Բիչում առանձնատուն գնի նաև իր համար։


Այս սխեմայի ողջ ընթացքում Դերմենը Ջեյքոբ Քինգսթոնին հավաստիացրել է, որ ինքը և Քինգսթոնները անձեռնմխելի կլինեն քրեական հետապնդումից, քանի որ իրենց կպաշտպանի կոռումպացված իրավապահների իր պաշտպան «հովանոցը»: Դերմենի հրահանգով ավելի քան 134 միլիոն դոլար կեղծ հասույթ է փոխանցվել Թուրքիայում և Լյուքսեմբուրգում գտնվող ընկերություններին՝ որպես պաշտպանության համար ենթադրյալ վճար:


Քինգսթոն ընտանիքի չորս անդամների դատավճիռը պարզ կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:


The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8170 | 0
to top