MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Երեկ տեղի է ունեցել Նիկոլայ Եղիազարյանի նշանադրությունը.Տեսեք թե ինչպես են նրանք ծանոթացել
17:18, 02.06.2017
14552 | 0

Երեկ` հունիսի 1-ին, դերասան Նիկոլայ Եղիազարյանը նշանադրվել է: Նիկոլայի ընտրյալը` Հելեն Հովհաննիսյանը, թեև ապրում է ԱՄՆ-ում, սակայն զույգը ծանոթացել է Երևանում։ Asekose.am-ը զրուցել է Նիկոլայի հետ` արարողության մանրամասների, ընտրյալի հետ ծանոթության և սպասվող հարսանիքի մասին:

«Գրեթե 1 տարի է, ինչ շփվում ենք: Մենք ծանոթացել ենք Երևանում, հետո շփումը շարունակել ենք սոցցանցերով, և այդ շփումը հասցրեց նրան, որ նշանադրվեցինք և պատրաստվում ենք ամուսնանալ: Թերևս, այսպես էր նախատեսված ի սկզբանե, ինչի համար շատ ուրախ եմ: Արարողությունը շատ մտերիմ միջավայրում է եղել, կարելի է ասել` երկկողմանի ընտանեկան միջավայրում ենք նշել», - մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Նիկոլայը:

Այն հարցին` ինչպե՞ս է Հելենը վերաբերում իր մասնագիտությանն ու երկրպագուհիներին, դերասանը նշեց.

«Նա շատ լավ է վերաբերում իմ մասնագիտությանը, դեռ շատ լավ (ժպտում է), շատ ավելի ոգևորված է: Այդ առումով որևէ խնդիր չկա, և չեմ կարծում, որ երբևէ կլինի, քանի որ գիտակցված ու հասուն տարիքում ենք գտնվում, գիտակցված ու հասուն զգացմունք կա մեր մեջ»:

Զրույցի ընթացքում Նիկոլայը նշեց, որ հարսանիքը չի ուշանա.

«Շուտով պատրաստվում ենք հարսանիքի, հայրս այստեղ չէ, երբ գա, իրադարձություններն ավելի պարզ կլինեն, և ամեն ինչ ավելի հստակ կլինի: Հարսանիքը լինելու է Երևանում, դեռ չեմ կարող ասել` ինչ մասշտաբների, բայց կարծում եմ` ավելի մտերմիկ շրջանակներում», - պատմեց դերասանը:

Այն հարցին` արդյո՞ք ամուսնությունից հետո դերասանը կտեղափոխվի ԱՄՆ` մշտական բնակություն հաստատելու, Նիկոլայը նշեց.

«Մեր միասին լինելն ընդհանրապես կապ չունի գնալ-գալու հետ: Միգուցե, ես գործի բերումով պարբերաբար մեկնեմ: Բայց միանշանակ ու հստակ գիտեմ մի բան, որ ես իմ ապագան պատկերացնում եմ Հայաստանում, երբեք ընդմիշտ չեմ գնալու այստեղից»:

Asekose.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով երջանկություն ու հարատև սեր:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8163 | 0
to top