-Աննա դու 2016-ի Wnews.am-ի հայկական շոու-բիզնեսի ամենաոճային աղջիկն էիր ճանաչվել: Ինքդ համաձա՞յն ես դրա հետ և ի՞նչ տեղ է զբաղեցնում նորաձևությունը քո կյանքում: -Բառերը, որոնք սկսվում են «ամենա» -ով ես այնքան էլ չեմ հասկանում, միգուցե նորաձևներից մեկը, գեղեցիկներից մեկը, չնայած այն հավաստմանն եմ, որ բոլորն էլ յուրովի գեղեցիկ են, բայց այ ոճայինը շատ հաճելի է լսել: Շատ ուրախ եմ, որ նման կարծիքի եք: Նորաձևությունն ինձ համար հետաքրքիր բան է. ոչ պետք է կառչել դրանից, ոչ էլ անտեսել: Նորաձևությանը, ինչպես մնացած տարբեր բաներին՝ գեղեցկությանը, փողին, փառքին, եթե տրվես ամբողջությամբ, կլինի շատ վատ, բայց եթե դա ծառայեցնես քեզ, հակառակը ՝ լավ արդյունք կունենաս: Նորաձևությանը հետևում եմ, տեղյակ եմ միտումներից, բլոգեր այցելում եմ, թե’ համաշխարհային, թե’ հայ դիզայներների աշխատանքները շատ եմ գնահատում, համագործակցում եմ նրանց հետ, բայց այդ ամենը ինչ-որ չափով նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում իրենցը ստեղծել, քանի որ ինձ մոտ հաճախ է դա ստացվում ու ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, այդ ամենից ավելի քիչ եմ օգտվում: Կրում եմ այն, ինչ ինձ շատ հարմարավետ է, առաջին նախապայմանը ինձ համար հարմարավետությունն է, երբ տեսնում եմ ինչ-որ շատ հարմարավետ բան, ասում եմ՝ այ սա ինձ համար բացահայտում էր, այ սա ինձ համար նորաձև է: Հավատացեք, երբ բարձրակրունկներով առավոտվանից փորձեր ենք անում, դրանից հետո ամենաշատը ուզում եմ հարմարավետ կոշիկներ ու սպա սրահ կամ լողավազան: –Երբ առաջին անգամ հայտնեցիր եթերում գեղեցիկ շիկահեր աղջիկ էիր, ում նմանները, սակայն շատ կային, բայց կարճ ժամանակում վերածվեցիր հայկական եթերի և պոդիումի ամեանոճային աղջիկներից մեկին, ով առանձնանում է իր ոճով, արտաքինով: Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ փոփոխությունը: Դա հատուկ մշակված PR քա՞յլ էր: -Միտումնավոր ոչինչ չեմ կարողանում անել: Իրական կյանքում շատ հեռու եմ խաղալուց, միգուցե այդքան խորամանկ չեմ կամ խելացի չեմ դրա համար, որովհետև դա էլ է մարտավարություն է, որ պետք է քայլ առ քայլ ամեն ինչ հաշվի առնել և հասկանալ՝ որից հետո որն ես անելու: Իմ հաջողության գրավականը բոլոր հարցերում, նաեւ ոճում, անկեղծությունն է: Ինձ բոլոր առումնրով ավելի հարմար էր կարճ մազերով, casual ոճով, հարմարավատ կոշիկներով, այդ պատճառով էլ արեցի այդ փոփոխությունները: -Վերջին շրջանում քեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում, տպավորություն է, թե խուսափում ես ուշադրությունից, հարցազրույցներից, համացանցում էլ ակտիվությունը պակասել է: Ինչի հետևանք է դա: -Երբ նոր էի այս ճանապարհին հայտնվել ու շատ հարցեր չէի հասկանում հաճախ էի մամուլում հայտնվում, բայց հետո հասկացա, որ անընդհատ հարցազրույցների դեպքում նախ երբեմն սխալ ձևով են լրագրողները տեքստերդ փոխանցում, շատ է իմ խոսքը փոխվում, հետո ընթերցողը չի գիտակցում դրա անհրաժեշտությունը, ասինքն՝ նրան թվում է, թե ես փողոցում քայլում եմ, լրագրող տեսնում ու ասում՝ կներեք, կարող ե՞մ ձեզ հարցազրույց տալ: Որորշեցի քչացնել դա: -Մինչև հարցազրույցը նշեցիր, որ հոգեբանն ասել է՝ չկարդալ համացանցում քո հասցեին արված մեկնաբանությունները: Դա է՞լ նպաստեց, որ ավելի քիչ ես համացանցում։ Նյութն ամբողջությամբ` սկզբնղբյուր կայքում |