MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
«Պետք է գտնվի այն բարի մարդը, որը հետագա քայլերիս ընթացք կտա». X Factor 4-ի հաղթող Էդգար Ղանդիլյան
10:41, 11.04.2017
3876 | 0














Երեկ՝ ապրիլի 9-ին, «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռուստադիտողն ընտրեց X Factor 4-ին: Ինչպես հայտարարեց հաղորդավար Գրիշա Աղախանյանը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ այս եթերաշրջանի հաղթող ճանաչվեց Անդրեի թիմակից Էդգար Ղանդիլյանը:

Հաղթանակից հետո Էդգարն իր անկեղծ էմոցիաներով կիսվեց NEWS. am STYLE-ի հետ.

-Էդգար, նախ՝ շնորհավորում եմ հաղթանակիդ առթիվ: Հետաքրքիր է, երբ Գյումրիից եկար Երեւան՝ թողնելով այնտեղ աշխատանքդ, ընտանիքիդ անդամներին, սպասո՞ւմ էիր, որ նախագիծը նման ավարտ է ունենալու:

-Շնորհակալ եմ: Ճիշտն ասած՝ ընդհանրապես չէի սպասում, որ կհաղթեմ, բայց միշտ հույս եմ ունեցել, որ հենց մեր թիմը կհաղթի: Սկզբում, իհարկե, չգիտեինք, որ Անդրեի թիմում ենք լինելու, բայց երբ հայտնեցին, որ Անդրեն է տղաների թիմի ղեկավարը, այդ ժամանակ հասկացանք, որ հենց մեր թիմն է հաղթելու (ծիծաղում է):

-Ըստ քեզ՝ ինչո՞վ հատկապես գրավեցիր հանդիսատեսին եւ հեռուստադիտողին:

-Չեմ կարող ասել, թե հատկապես ինչով գրավեցի հեռուստադիտողին: Կարծիքները շատ տարբեր են: Մեկը, միգուցե, կերպարս է հավանում, մյուսը՝ ձայնս: Տարբեր գործոններ կարող են ազդել:

-Հաղթանակով սահմանափակվելո՞ւ ես, թե՞ շարունակելու ես զբաղվել երաժշտությամբ:

-X Factor-ի շրջանակներում հարցազրույցի ժամանակ էլ նշել եմ, որ պետք է գտնվի այն բարի մարդը, որը հետագա քայլերիս ընթացք կտա: Ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ շարունակեմ երգով զբաղվել:

-Աշխատում ես ավտոտեխսպասարկման սրահում. այդ աշխատանքով հետագայում զբաղվելո՞ւ ես:

-Ինչ վերաբերում է զոդողի մասնագիտությանը՝ ապա նպատակ ունեմ հետագայում բացել իմ սեփական ավտոտեխսպասարկման սրահը:

-X Factor-ի շրջանակներում տարբեր ժանրերում երգեցիր. որո՞վ ես շարունակելու ներկայանալ հանդիսատեսին:

-Առհասարակ, երաժշտական ժանրերի մեջ տարբերություն չեմ դնում: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ տվյալ երգն ինձ դուր գա, ու ես անպայման կերգեմ դա:

-Ի՞նչ կարեւոր խորհուրդ ես քաղել Անդրեից:

-Անդրեից առաջնահերթ սովորել եմ լինել ամուր, չվհատվել: Շատ բաներ եմ սովորել, կոնկրետ մեկը չեմ կարող առանձնացնել:

-Եթե ոչ դու, ապա ո՞վ, ըստ քեզ, պետք է հաղթեր նախագիծը:

-Ես որպես հաղթող տեսնում էի կամ Աբրահամ Խուբլարյանին, կամ Յուրի Ադամյանին, որովհետեւ նրանք երկուսն էլ իմ թիմից էին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ «Շանթ» TV-ի

X-Factor4 Armenia- Gala Show 8-Final-Edgar Ghandilyan-09.04.2017
The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8174 | 0
to top