MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Վարդան Սարգսյանը նոր բացահայտումներ է անում հնդկական սերիալների դերասանների մասին
11:13, 19.04.2017
6217 | 0

«Տնից հեռու» հաղորդման շրջանակներում Վարդան Սարգսյանն այս անգամ մեկնել էր Մումբայ: Ինչպես Վարդանն է ասում, մեկնելու նպատակի հնդկական սերիալներից հայտնի դերասաններին նկահանելն էր: BlogNews.am-ի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ է պատմել ճանապարհորդությունից, դերասաններից, նրանց ստացած հոնորարներից և նրանց մասնակցությամբ հաղորդման մասին:

«Քանի որ ես հասկացա, որ մեր երկրում բավականին շատ են սիրում նրանց, որոշեցի նկարահանել: Մոտ մեկ ամսի աշխատել էինք այդ ուղղությամբ, որովհետև այդ ամենը բավականին բարդ էր կազմակերպել: Շատ կարևոր էր մեզ համար հայտնվել նկարահանման հրապարակում և ներկա եղանք երկու հեռուստասերիալի նկարահանումներին: Հաղորդման շրջանակներում մարդիկ կտեսնեն, թե Բոլիվուդում ինչպես են նկարահանվում սերիալները», -պատմում է Վարդանն և ավելացնում, որ դերասանները բավականին պահանջկոտ էին:

«Դերասանները մեծ հոնորարներ էին ուզում նրանց նկարահանելու համար: Մի անգամ պաշտոնական նամակով գրել էի, արդյունքում կես ժամ հարցազրույցի համար պահանջել էին 48.000 դոլար: Պարզ է, չէ որ նման տարբերակ մեզ ձեռք չէր տալիս, ուստի պետք էր այլ տարբերակ: Դերասաններին նկարահանելու համար պետք է ասեմ, մեզ շատ հեղինակավոր մարդ է օգնել, ում անունը իր իսկ խնդրանքով չեմ կարող տալ: Ես շատ ուրախ եմ, որ դա մեզ հաջողվեց: Չենք նկարահանել մի քանի դերասանի Բարուն Սոբթին, ով պարզապես քաղաքում չէ, բայց խոստացել է իմ հաջորդ այցի ժամանակ նկարահանվել և Սանայա Իրանին, ով ուներ առողջական խնդիրներ և այդ ժամանակ հիվանդանոցում էր գտնվում: Իսկ Մերժվածը հեռուստասերիալի հանրահայտ Իչան, իր գոռոզ պահելաձևով և դերասանին ոչ վայել պահվածքով չնկարահանվեց: Հիմա նույնիսկ, եթե նա ինձ խնդրի և վճարի, ես նրա հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չունեմ»:

Վարդանը նաև պատմում է, որ դերասանները բավականին հասարակ էին. «Ասեմ, որ նրանք մեգաստեղեր չեն և այդքան հայտնի չեն Հնդկաստանում, այդ երկրում յուրաքանչյուր ժամի մոտ հիսուն սերիալ է լինում եթերում, քանի որ դրանցից մի քանիսն են այստեղ՝ Հայաստանում հեռարձակվում, ուստի դրա համար նրանք բավականին հայտնի են այստեղ: Բավականին լավն էին դերասանները, հաճելի էր շփումը, ոչ մի գոռոզություն չտեսա, նրանցից մի քանիսը հարցերը պահանջել էին նախապես, բայց հանդիպումն այնքան ջերմ մթնոլորտում էր, որ այդ հարցերը բացարձակ մոռացվեցին և ուղղում էի այն հարցերը, որոնք ցանկանում էի: Դերասաններից մի քանիսի հետ հանդիպել եմ հենց մեր հյուրանոցում, մի քանիս զբաղվածության պատճառով, մենք այցելել ենք նրանց նկարահանման տաղավար: Ասեմ, որ կապը նրանց հետ մինչ օրս էլ կա, եթե իմ վայբեռը բացեմ ամեն օր նրանց հետ խոսում եմ, մեր հարաբերություններն շատ ընկերական են»:

«Չակորիի համար ես պարզապես խելագարվում եմ: Անկեղծ, ֆանտաստիկ տաղանդավոր երեխա է: Մենք նրա ծնողների հետ էինք պայմանավորվել նրան նկարելու համար և գնացինք նրանց տուն: Նրանք ապրում էին Մումբայից երկու ժամ հեռավոության վրա գտնվող քաղաքում: Հաղորդման ժամանակ կտեսնեք, թե որտեղ է ապրում փոքրիկ: Խելագարի պես սիրում եմ այդ երեխային, որովհետև նախ կիրթ, դաստիարակված, անգլերեն խոսում էր իդեալական, չնայած որ ինը տարեկան էր, բայց մեծի պես էր մտածում: Նրանք պատրաստվել էին մեր այցին, երբ գնացին նրանց տուն, հենց փոքրիկ Չակորին էր մեզ հյուրասիրում: Նրանք հիմա մեծ գումար են ծախսում երեխայի կրթության վրա, նա սովորում է բարձրակարգ և թանկ մի դպրոցում: : Նկարահանումից հետո մենք երկար խոսեցինք իրա հետ: Շատ խոստացել եմ նրան, որ կտեսնի Հայաստանը շատ շուտով: Տապասայի մասին էլ կարող եմ ասել, որ հրաշալի դերասանուհի, հրաշալի անձնավորություն էր, որի հետ հաճելի էր շփվել և այն ինչ մարդիկ տեսնում են հեռուստասերիալում պատկերացրեք հակառակն է: Օրինակ՝ մյուս դերասանուհիները, ովքեր համեստ և դրական կերպարներում էին հանդես գալիս, բացարձակ հակառակը դուրս եկավ»:

Իսկ այն հարցին, որքան գումար են ստանում դերասանները սերիալում նկարահանվելու համար՝ Վարդանը պատասխանեց. «Անկեղծ ասած նրանց ստացած հոնորարներից չեմ հարցրել, բայց ծանոթներից մեկից ճշտեցի, որ նրանք յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար ստանում ենք մինչ 500 դոլար, դա բավականին լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք քանի նկարահանումներ են լինում: Օրինակ՝ փոքր Չակորն ասեց, որ երկու տարի նկարահանվել է այդ սերիալում: Ասեմ, որ երկու տարվա համար բավականին մեծ գումար է ստացվում, որով կարելի է Մումբայում բնակարան գնել»:

Վարդանը խոստավանում է, որ հիմա զբաղված է դերասանների Հայաստան այցի կազմակերպան հարցերով, ինչը մեծ ֆինանսերն է պահանջում: «Ես գիտեմ, թե որքան մարդ է սպասում նրանց: Առաջիկա այցիս ժամանակ արդեն կհասկանա, որքանով է հնարավոր դա կազմակերպել, բայց ես ուրախ եմ, որ կարողացանք մեր պլանավորած դերասանների գոնե ութսուն տոկոսին նկարահանել»:

«Տնից հեռու» հաղորդաշարը եթերում կլինի մայիսի կեսերին, մոտ յոթ-ութ հաղորդում կցուցադրվի դերասանների մասնակցությամբ: Վարդանը կրկին մեկնում է Մումբայ՝ երկու դերասաններին նկարահանելու համար, որոնց նախորդ այցի ժամանակ չէր հաջողվել նկարահանել: «Ես բերել եմ նաև դերասնների լուսնկարները իրենց ստորագրություններով, մաղթանքներով, որոնք կխաղարկվեն եթերից անմիջախես հետո իմ ինստագրամի էջում: Տարին մի քանի անգամ մենք ճանապարհորդություն ենք կազմակերպելու դեպի Հնդկաստան, ես ևս մեկնում եմ խմբի հետ «Տնից հեռու» -ի տուրիստականի շրջանակներում, որի ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան հանդիպել հայտնի դերասանների հետ»:



Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի


The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8174 | 0
to top