MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Դավիթ Հակոբյանի 30-ամյակի հետաքրքիր պահերն ու ամենամեծ նվերը
13:09, 20.04.2017
4278 | 0
Դավիթ Հակոբյանը դարձել է 30 տարեկան: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան օրն անցկացրել է ընտանիքի եւ 11 ամսական որդու հետ. «Ուղիղ կեսգիշերին Նոնան անակնկալ կերպով հայտնվեց տոնական տորթով, որից երկու րոպե անց շատ երկար լվացվում էի, քանի որ դեմքս ամբողջությամբ կրեմով էր պատված:)»:
Հոբելյարը պատմել է, որ տարեդարձն ըստ պլանավորածի չի անցել. «Էդուարդի հետ հնարավոր չէ ծրագրեր կազմել:): Առավոտյան գնացինք ժամանցի վայրերից մեկը, պարզվեց՝ փակ է վերանորոգման պատճառով: Թեեւ մի փոքր հատված բաց էր, բայց տղայիս ի սկզբանե դուրս չեկավ այդ վայրը. մայրիկի գրկից չէր իջնում մեր ծանրաքաշը:): Այդ պատճառով էլ ամեն ինչ թողեցինք եւ տուն եկանք»:
Փոքրիկը դերասանին մեծ նվեր է մատուցել. «Նա առաջին անգամ հենց այդ օրը «պապա» ասաց, ինչի համար անսահման ուրախ եմ: Կինս առաջարկեց մեր որդու հետ մեծանալ, ամեն բան նորից սկսել, այդ դեպքում ընդմիշտ երիտասարդ կմնանք: Եվ այդպես, ցերեկը գնացինք փոքրերի ատրակցիոն, իսկ երեկոյան ընկերներիս ու հարազատներիս հետ նշեցի մեր տանը, քանի որ կինս եւ որդիս այլ վայրում կողքիս չէին լինի»:
Դավիթը պատմել է, որ կինն էլ նվիրել է «Կնքահայրը» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանված է իր ամենասիրելի ֆիլմը. «Երազանքս միշտ նույնն է՝ ունենալ մեծ եւ գեղեցիկ ընտանիք, շատ բալիկներ: Մնացածն իրագործելի է, քանի որ նպատակներ են»:
Նա խոստովանել է նաեւ, որ մինչ այս իր ամենահիշարժան տարեդարձը կրկին նշել է սիրելի կնոջ եւ ընկերների հետ. «Հավաքվել էինք փաբերից մեկում, անսահմանափակ ալկոհոլից բոլորս ազատություն էինք տվել մեր զգացմունքներին, ինչը մարդու հետ շատ հազվադեպ է պատահում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Հակոբյանը
The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8174 | 0
to top