MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
Կորած երազանք
10:29, 06.07.2018
2999 | 0

Ձյան փաթիլները իրենց նախշերով նման չեն մեկը մյուսին:
Ասում են, որ միատեսակ փաթիլներ երբեք չեն հանդիպում…
Սա տեսլական է…ի՞սկ
Անձրևի կաթիլնե՞րը..
Հատկապես ամառային անձրևի կաթիլները իրոք նման չեն մեկը մյուսին, ո՛չ տեսքով ո՛չ իրենց ջերմությամբ…
Ո՞վ էր, այդպես էլ չհասկացա, որ ականջիս շշնջաց.
- Բռնի՜ր ընկնում եմ…
Մեկնեցի ափերս պատուհանից դուրս ու ափերիս հավաքվեցին անձրևի կաթիլներ, տարբեր տեսակի, ձևի, ջերմության, սեռի, տրամադրության…
Ավելի ուշադիր նայելով սկսեցի նրանց մեջ տարբերել մեկին, որը շատ նման էր միկրոաստղիկի՝ կուչ եկած, աչքերը կիսափակ, մի տեսակ նեղացած.
- Ո՞վ ես, որտեղի՞ց, ի՞նչ լավն ես, իսկ ինչո՞ւ տխուր…
- Թող մի քիչ հանգստանամ, ես մրսո՜ւմ եմ, հոգնա՜ծ եմ, շա՜տ հեռվից եմ, մի՞գուցե իմ վերջին ճամփորդությունն է…
Ափերս սեղմեցի կրծքիս ու փակեցի պատուհանը:

Ասում են երբ աստղ է ընկնում, չի իրականանում ինչ որ մեկի երազանքը…
Ես փաստորեն չթողոցի մահանա ինչ-որ մեկի երազանքը…
Ես պահում եմ կրծքիս վրա ինչ-որ կորած երազանք…
Մի՞գուցե ինչ-որ մի տեղ մեկն էլ պահում է ի՞մ երազանքը…

Ստեփան Ումառ-Հարությունյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
380 | 0
14:27, 06.03.2024
349 | 0
00:16, 29.01.2024
502 | 0
22:42, 16.01.2024
426 | 0
21:28, 15.01.2024
448 | 0
13:30, 09.01.2024
542 | 0
13:16, 30.12.2023
566 | 0
12:50, 21.12.2023
511 | 0
21:14, 19.11.2023
483 | 0
23:34, 23.10.2023
537 | 0
10:18, 11.10.2023
534 | 0
to top