Ե՞րբ է գեղեցիկ լինում քո ճամփան, Երբ ընկե՞ր ունես ճամփին ուղեկից, Երբ հա՞րթ է, մաքո՞ւր, առանց ոլորա՞ն, Եվ լռությունը չի՞ տանջում հոգի, Երբ հեռվից մի կետ քեզ է մոտենում Դանդաղ մեծանում ու Մա՞րդ է դառնում- Բարևում, անցնո՞ւմ, Երբ ճամփից հետքե՞րն է մաքրում գիժ քամին ու թվում է թե այդ ճամփով անցնող Մա՞րդն ես առաջին… Շտապում ես արա՞գ անցնել այդ ճամփան՝ Ավարտին հասնել վերջապես… … Ճամփան գեղեցիկ լինում է միա՜յն Երբ ճամփի վերջո՜ւմ Քեզ սպասո՜ղ ունես… |