MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Արմեն Վարդանյան . Որոշում եմ կայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Կոտայքի մարզի թ իվ 10 ընտրատարածքում
06:55, 15.11.2018
2692 | 0
Հարգելի ընկերներ:
Սիրով տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ): Ինքս շարունակում եմ մնալ անկուսակցական, բայց «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ընդունել եմ այն պատճառով, որ գաղափարապես ավելի շատ ինձ նույնականացնում եմ ազատական արժեքներ կրող կուսակցությունների հետ և Հայաստանի ապագայի վերաբերյալ իմ տեսլականը համընկնում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրերի հետ: Բացի դրանից, Հայաստանին պետք է ուժեղ և որակյալ ընդդիմություն և իմ խորին համոզմամբ «Լուսավոր Հայաստանը» կարող է ստանձնել այդ դերը: Այն մարդիկ ովքեր կցանկանան աջակցել ինձ, կարող են անել դա մի քանի ձևով:
1. Եթե ունեն Կոտայքի մարզի գրանցում, քվեարկել իմ օգտին:
2. Եթե Կոտայքի մարզի բնակիչ են, իրենց համայնքներում տարածել իմ բուկլետները:
3. Նվիրատվություն կատարել իմ հաշվեհամարին (նվիրաբերված գումաների ծախսերի մասին մանրամասն հաշվետվություն եմ ներկայացնելու): Ովքեր կցանկանան նվիրատվություն կատարել, խնդրում եմ ինձ գրեն PM.
Բոլոր մրցակիցներիս հաջողություններ եմ մաղթում:

Արմեն Վարդանյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
to top