MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Հանցագործություն, պաշտոնական դիրքի չարաշահում, գողություն:
10:42, 26.03.2019
8248 | 0

Երևանի քաղաքապետարանը պարզել էր, որ թաղապետարանի շենքերից մի քանիսի կեսը վաճառված է և թաղապետարանին հանձնված վարձով: Դե դա նոր բան չի, նախկինում նման ձևով տրվել են նաև նախարարությունների ու կառավարութան շինություններ: Թվում է, թե հանճարեղ գաղափար է և օդից փող ստանալու համար դրանից հարմար ու երկարաժամկետ տարբերակ չկա, բայց իրականում չքավոր ներաշխարհով ու ծայրահեղ աղքատիկ գլխով մարդկանց վարքագիծ է: Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր համայնքում կարելի է նմանատիպ դեպքերի ականատեսը լինել: Նախկին ու ներկա չինովնիկները մեր գրպաններից գողացած գումարներն ու անօրեն սեփականացրած տարածքները չեն կարողանում օգտագործել արդյունավետ՝ հիմնական արժեք ստեղծելու ու վերջնականապես «լվանալու» համար: Չունենալով երևակայություն, հայրենասիրություն, խորհրդատու ու աշխատասիրություն՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ տարածքներից շատ ավելի մեծ եկամուտ ստանալու ու աշխատատեղեր ստեղծելու փոխարեն, բոլոր տարածքները տրվել են վարձակալությամբ կամ պահվում են հետագայում ավելի թանկ վաճառելու համար: Բացառություն չի նաև Դիլիջանի «քաղսովետի» շենքը, որը հանդիսանալով (եթե արդեն սեփականացրած չի) համայնքային սեփականություն՝ մի քանի կոպեկով հանձնվել է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի տնօրինությանը: Սխեման ավելի քան պարզ է, քանի որ առանց համայնքապետի հովանավորչության նման բան լինել հնարավոր չէր և ակնհայտ է, որ ստացված եկամուտի առյուծի բաժինը պատկանում է համայնքապետին: Ասելն ավելորդ չէ. թագավորներն անձեռնամխելի են: Ինչպես Հայաստանի շատ այլ համայնքապետեր՝ Դիլիջանի համայնքապետն էլ ամուր կանգնած է ոտքերի վրա և նրան պատասխանատվության ենթարկել հնարավոր չի: Պատճառը նույնն է ինչ նախնիկում էր՝ լավ ծանոթ և լի՛քը գրպաններ:

Author: arsine
The article published in the Spokesperson project.
Share with friends
arsine
17:48, 26.10.2021
1611 | 0
to top