MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Դիլիջանի քաղաքապետի «փողկերը մուկ է ընկել»
09:43, 05.07.2018
10003 | 0

Տխրահռչակ Արմեն Սանթրոսյանը տարորինակ կերպով ակտիվացել է՝ հույս ունենալով մոռացության մատնել նախկին թալանն ու անգործությունը: Դռնեդուռ ընկած խնդրում է ժողովրդին դիմել քաղաքապետարան՝ իրենց խնդիրները և անհրաժեշտ աշխատանքների ցանկը ներկայացնելու համար: Հույս ունենալով խուսափել արդարադատությունից և վաղաժամ հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ մարսելով 1.500.000$ արժեցող տունն ու երկրից դուրս հանած միլիոնավոր դոլլարները, էս «խելոքը» մոռանում է, թե քանի արժանապատիվ դիլիջանցու է վարկաբեկել իր փնթի գործելավոճով՝ անգործությամբ:

Տարորինակ է նաև դիլիջանցիների լռությունը այս պարագայում: Թվում է, թե բոլորը փոփոխություն են տենչում, բայց ոչ ոք համարձակություն կամ ժամանակ չունի քայլ անելու: Տուրիստական կենտրոն Դիլիջանի անմխիթար վիճակն ու ժողովրդի մեծամասնության աղքատության մակարդակը հանգեցրել են մարդկանց անգործությանն ու ստրկացված վարքագծի:

Նոր ինֆորմացիա է շրջանառվում այն մասին, որ Արմեն Սանթրոսյանի գործողությունների ողղորդողը մեկ այլ անձ է՝ դիլիջանում ոչ պակաս հայտնի և պաշտոնով: Ծանրակշիռ ապացույցների դեպքում կհրապարակեմ մանրամասն տեղեկատվություն, քանի որ ավելի հավանական է, որ ապատեղեկատվությունը տարածում է քաղաքապետը՝ պատասխանատվությունը իր ուսերից իջեցնելու համար:


Սպասում եմ զինվորիկների՝ Դիլիջանի բժշկական կենտրոնի կարկառուն ներկայացուցիչների (թալանի բաժնետերերի) արձագանքին (ձեր գործունեության մասին մանրամասներն ու փաստերը պատրաստ են): Սպասում եմ, քանի որ փաստացի բացահայտումների շարքը կլինի տարիներ շարունակ վախի մթնոլորտում գոյատևած և շշուկ անգամ չհանած դիլիջանցիների սրտհովանքը:

Author: arsine
The article published in the Spokesperson project.
Share with friends
arsine
17:48, 26.10.2021
1609 | 0
to top