Մայիսի 4-ը և 5-ը Նիդերլանդական օրացույցում Նշվում է հիշատակի և Ազատագրման օրը Մայիսի 4-ը և 5-ը Նիդերլանդական օրացույցում Նշվում է համապատասխանաբար` հիշատակի օր (Dodenherdenking), որպես հարգանքի տուրք երկրորդ Համաշխարհայինի տարիներին և տարբեր ռազմական հակամարտություններում նահատկաված մարտիկների հիշատակին, իսկ 5-ը՝ տոնական է, նշվում է Ազատագրման (Bevrijdingsdag) օրը: Այս երկու օրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Եթե Հիշատակման օրը հարգում են 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է: Մաստրիխտ 1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից: Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի "De Wereld" հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման օրը (Bevrijdingsdag) նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ: 1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե» -ն, որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար: Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել՝ թե որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը: Միդելհարնիս Նիդերլանդների հայկական համայնքներն ամենուր մասնակցել են Մայիսի 4-ի և 5-ի տարբեր բնակավայրերում տեղի ունեցած օրացույցային այս իրադարձություններին: Մասնավորապես՝ Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները առավոտ վաղ հասցրեցին լինել Միդելհարնիսում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 7 հայ զինվորների հուշարձանի մոտ, որտեղ ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նիդերլանդների հայկական համայնքները մասնակցել են մայիսի 4-ի ՀԻՇԱՏԱԿԻ, և 5-ի ԱԶԱՏԱԳՐՄԱՆ օրվա միջոցառումներին: |