Հայտարարություն Այս տարվա ամռանը «Ան․Շիրակացի» համալսարանը դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «բուժական գործ» մասնագիտությամբ լիցենզիայի համար և ստացել է մերժում։ Մենք այս հարցը փորձում ենք լուծել օրինական ճանապարհով։ Վերջերս ընդդիմության մամուլում հրապարակվել են կեղծ փաստեր, թե իբր համալսարան է ներխուժել ԱԱԾ-ն, ստուգումներ անցկացրել, իբր ես քննադատել եմ նախարարության և նախարարի աշխատանքը։ Լիցենզիա ստանալը շատ փոքր տնտեսական բնույթի հարց է, խնդրում եմ չքաղաքականացնել այն և չշահարկել ներկա իշխանությունների դեմ, մանավանդ որ ես առաջինն եմ ընկերներիս հետ ողջունել հեղափոխությունը «Հայկական ժամանակ» թերթում։ Վաղարշակ Մադոյան, |