MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել, 10 պացիենտ ապաքինվել է
15:09, 21.05.2020
1378 | 0

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել, 10 պացիենտ ապաքինվել է: Երկրում վարակվածների թիվը հասել է 721-ի: Տեղեկությունը թարմացվել է StopCov կառավարական կայքում:

Ապաքինվածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 485-ի:

Մահացել է 45-86 տարեկան 12 մարդ: Կարանտինի մեջ է գտնվում 3519 մարդ:


Մայիսի 20-ի դրությամբ Վրաստանում անցկացվել է կորոնավիրուսի ավելի քան 42, 4 հազար պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով թեստեր:

83% պացիենտների մոտ հիվանդությունը թեթև ընթացք ունի, 13%-ի մոտ՝ ծանր, 4%-ի մոտ՝ ծայրահեղ ծանր:
Spokesperson: Erevan.live
The article published in the Spokesperson project.
Share with friends
Erevan.live
to top