Օրիգինալ տներ կառուցող «Լըֆոր» («Le Fort») ընկերությունն արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ տարատեսակ մեխեր է արտադրում: Եղել է մի պահ, երբ ընկերության արտադրանքի վաճառքն էականորեն նվազել է, և սեփականատերը վարձել է մի երիտասարդ ու ճկուն գովազդային գործակալուհի, որպեսզի նա հեռուստատեսության համար արտադրանքը լավագույն կողմերով ներկայացնող գովազդ պատրաստի: Երկշաբաթյա աշխատանքից հետո ձեռնարկատիրոջը հետևյալն է ցուցադրվել. Տեսախցիկն հընթացս նկարում է դեպի բլուր տանող արահետը, հասնում է բլրի գագաթին, այնուհետև մոտենում է այնտեղ տեղադրված խաչին: Ի վերջո, տեսախցիկը կանգ է առնում խաչին գամված տառապյալ Քրիստոսի վրա, ու հաջորդ պահին հայտնվում է «Լըֆորի մեխերը նրան պիդ կպահեն» գովազդային կարգախոսը: Իր տեսածից ցնցված ձեռնարկատերը գովազդային գործակալուհուն բացատրում է, թե Քրիստոսի պատկերը խաչի վրա չափազանց դաժան է, և որ ինքը կուզենար այն փոխված տեսնել: Երկու շաբաթ անց գովազդային գործակալուհին ներկայացնում է նոր տարբերակը. Տեսախցիկը հընթացս նկարում է դեպի բլուր տանող արահետը, հասնում է բլրի գագաթին, այնուհետև կանգ է առնում բլրի գագաթին կանգնեցված խաչի վրա: Այս տարբերակում խաչին գամված Հիսուսը չկա: Հետո հայտնվում է կարգախոսը. «Լըֆորի մեխերով նա դեռ կանգուն կմնա»: |