Հիմա դու չկա՜ս, հիմա ինձ հե՜շտ է, Քեզ հետ մտածե՜լ, քեզ հետ զրուցե՜լ, Որդիս ինձ հետ է խիղճս հանգի՛ստ է Դու առանց որդի ի՞նչպես ես ապրել: Քո կենսագրության մի քանի տողը Անգիր եմ արել ես քո գրքերից, Իմ հարսանիքն ու քո հարսի քողը Չեն օրհնվել քո հայրական ձեռքից: Իմ մանկությունը երկար է տանջվել, Հայրական պատժի մի անգութ ձևից Ես ոչ մի անգամ քեզնից չեմ լսել Հայրական խոսքը – ՛՛Մի՛ անիր, որդիս՛՛: Ընկած ժամանակ ինձ ձեռք չի մեկնել Հայրական լեզվի խորհուրդը խրատ, Իմ նեղ օրերին աչքերս են սրբել Գրված տողերիդ խոսքերը իմաստ: Միշտ ուղեկցե՜լ են, փա՛րոս են եղել, Թարգման տողերդ ինձ օտար լեզվից, Սիրո տարիքում շատ եմ երազել Մայրենին կարդալ քո պոետ մտքից: Ռումի՜, Սաադի՜, Խաքանի՜, Հաֆե՜զ … Ֆարսի ձեր գիրը մեզ էլ է հասել, Քո մտքերով են, քո ձեռքերով են Այդ Գոհարները այդպես թարգմանվել: Հավերժ կհիշվես Հայոց գրերում, Դու՝ Ֆարսի լեզվի դեսպան աննման, Անմահ անունդ քո որդու սրտում, Կմնա որպես - Ֆիդուսու թարգման: |