ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Հորս՝ Սերգեյ Ումառյանի հիշատակին
13:34, 11.08.2023
826 | 0


Հիմա դու չկա՜ս, հիմա ինձ հե՜շտ է,

Քեզ հետ մտածե՜լ, քեզ հետ զրուցե՜լ,

Որդիս ինձ հետ է խիղճս հանգի՛ստ է

Դու առանց որդի ի՞նչպես ես ապրել:


Քո կենսագրության մի քանի տողը

Անգիր եմ արել ես քո գրքերից,

Իմ հարսանիքն ու քո հարսի քողը

Չեն օրհնվել քո հայրական ձեռքից:


Իմ մանկությունը երկար է տանջվել,

Հայրական պատժի մի անգութ ձևից

Ես ոչ մի անգամ քեզնից չեմ լսել

Հայրական խոսքը – ՛՛Մի՛ անիր, որդիս՛՛:


Ընկած ժամանակ ինձ ձեռք չի մեկնել

Հայրական լեզվի խորհուրդը խրատ,

Իմ նեղ օրերին աչքերս են սրբել

Գրված տողերիդ խոսքերը իմաստ:


Միշտ ուղեկցե՜լ են, փա՛րոս են եղել,

Թարգման տողերդ ինձ օտար լեզվից,

Սիրո տարիքում շատ եմ երազել

Մայրենին կարդալ քո պոետ մտքից:


Ռումի՜, Սաադի՜, Խաքանի՜, Հաֆե՜զ …

Ֆարսի ձեր գիրը մեզ էլ է հասել,

Քո մտքերով են, քո ձեռքերով են

Այդ Գոհարները այդպես թարգմանվել:


Հավերժ կհիշվես Հայոց գրերում,

Դու՝ Ֆարսի լեզվի դեսպան աննման,

Անմահ անունդ քո որդու սրտում,

Կմնա որպես - Ֆիդուսու թարգման:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
394 | 0
14:27, 06.03.2024
371 | 0
00:16, 29.01.2024
526 | 0
22:42, 16.01.2024
450 | 0
21:28, 15.01.2024
474 | 0
13:30, 09.01.2024
575 | 0
13:16, 30.12.2023
598 | 0
12:50, 21.12.2023
538 | 0
21:14, 19.11.2023
509 | 0
23:34, 23.10.2023
562 | 0
10:18, 11.10.2023
562 | 0
դեպի վեր