МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
1908 թ. ապրիլի 1-ին ծնվել է ամերիկյան հայտնի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիր Աբրահամ Մասլոուն
11:41, 01.04.2014
5614 | 0
















Աբրահամ Մասլոուն ծնվել է 1908 թ. ապրիլի 1-ին Նյու-Յորքում: Իր ազգանվան համար, որը ռուսերեն արտասանվում է «Մասլով», նա պարտական է հորը՝Ռուսական կայսրության հարավային նահանգներից եկվորին:


Դպրոցում Մասլոուն լավագույն աշակերտներից է։ Ավարտելուց հետո 1926 թ. նա ընդունվեց իրավաբանական Սիթի-քոլեջ Նյու-Յորքում, բայց բառացիորեն երկու շաբաթ անց լքեց և տեղափոխվեց Կորնելյան համալսարան, որտեղ սկսեց հոգեբանություն ուսումնասիրել:


1928 թ. Մասլոուն տեղափոխվում է Վինկոնսիս նահանգի համալսարան և ակտիվորեն զբաղվում կենդանիների վարքի փորձարարական հետազոտություններով: Այստեղ 1930 թ. նա ստացավ բակալավրի աստիճան, 1931 թ.՝ մագիստրոսի, իսկ 1934 թ., 26 տարեկան հասակում՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան: Մասլոուն ստանում է դասական վարքագծային կրթություն, իսկ նրա առաջին գիտական աշխատանքը, որը նրան կատարյալ ապագա էր խոստանում, նվիրված էր պրիմատների սեռական վարքագծի և գերիշխանության խնդիրներին:

1934 թ. նա սկսում է աշխատել Կոլումբիայի համալսարանում որպես ասիստենտ-հետազոտող հայտնի բիհեվիորիստ Էդուարդ Թորնդայկի մոտ, իսկ երեք տարի անց ընդունում է Բրուկլինի քոլեջում պրոֆեսոր դառնալու առաջարկությունը, որտեղ նա աշխատում է շուրջ 14 տարի: Այդ ժամանակ լույս տեսավ նրա առաջին հրապարակումը` «Անհատի հոգեբանություն» ժողովածուն (1937):


Այդ ժամանակ Մասլոուն ծանոթանում է մի շարք հայտնի եվրոպական հոգեբույժների հետ, ովքեր գաղթել էին ԱՄՆ նացիստական Գերմանիայից, նրանց թվում՝ Ալֆրեդ Ադլերը, Էրիխ Ֆրոմմը, Կարեն Խորնին, Մարգարիտ Միդը, Մաքս Վերտգեյմերը և Ռութ Բենեդիկտը: Մաքս Վերտգեյմերը և Ռութ Բենեդիկտը դարձան Մասլոուի ոչ միայն ուսուցիչներն ու ընկերները, այլև մարդիկ, որոնց շնորհիվ առաջացել է անհատների ինքնահրատապման հետազոտության գաղափարը:


Մասլոուն դաձել է առաջիններից, ով սկսել է ուսումնասիրել մարդկային վարքագծի դրական կողմերը: Նրա անհատների ինքնահրատապման հետազոտությունները թույլ տվեցին ձևավորել դրական, հումանիստական մոտեցում մարդկային բնության շուրջ: Եթե առաջներում հոգեբանությունը, հատկապես հոգեվերլուծությունը, ուսումնասիրում էր տարբեր հոգեկան շեղումներով մարդկանց, որի հիման վրա էլ ձևավորվեցին անհատների տեսությունները, ապա Մասլոուն որպես օրինակ վերցրեց առողջ և ռեալիզացված մարդկանց, և, որպես հետևանք, նա ստացավ նոր տվյալներ մարդու բնության վերաբերյալ:


Սակայն Մասլոուի՝ իր նոր գաղափարների մասին հայտնելու փորձերը բացասական ռեակցիա առաջացրեցին ամերիկյան հոգեբանական միությունում, որտեղ գերիշխում էին բիհևիորիզմի գաղափարները:


1951 թ. Մասլոուն հրավեր ստացավ աշխատելու Բոսթոնի նոր բացված Բրանդեյս համալսարանի հոգեբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնում, որտեղ աշխատում է մինչև 1969 թ.: Այդ շրջանում է նա հայտնի է դառնում, ճանաչում են ստանում նրա գաղափարները, հումանիստական հոգեբանությունը ձևավորվում է որպես առանձին ուղղություն:


Մասլոուի առաջին էական աշխատանքը, որն այսօր պատվավոր տեղ է զբաղեցնում համաշխարհային հոգեբանական մտքի ոսկե ֆոնդում, «Մոտիվացիա և անհատ» -ն է, որը լույս է տեսել 1954 թ.: Նրանում ձևակերպվել է կարիքների հիերարխիկ տեսությունը, կառուցողական բուրգ՝ բազային կարիքների հիմքով սկսվող, և գագաթին` ինքնահրատապման անհրաժեշտությամբ ավարտվող: «Մասլոուի բուրգը», որը հիերարխիկ ներկայացնում էր մարդկային կարիքները, ամենաշատն է հայտնի գիտնականի գիտական ժառանգությունից:


Նրա կարիքների հիերարխիայի տեսությունը լայն կիրառում է ստացել էկոնոմիկայում՝ կարևոր տեղ զբաղեցնելով մոտիվացիայի տեսության կառուցման և սպառողների վարքագծի մեջ: «Մասլոուի բուրգը», ընդհանուր առմամբ, արտացոլում է անհատի էվոլյուցիոն զարգացումը՝ ըստ ֆիզիոլոգիական սահմանված կարիքներից ինտելեկտուալի բավարարման չափի: 1950-ականներին և հատկապես 1960-ականներին, շատ արժեքների ռադիկալ վերագնահատման դարաշրջանում, Մասլոուի տեսությունն արժանացավ ոչ պակաս հռչակի և ճանաչման, չնայած այն ժամանակ գրական շրջանակներում նրա հասցեին շարունակվում էին կշտամբանքներ հնչել:


Իր ուշ աշխատանքներում՝ «Հոգեբանության լինելու» (1962) և «Մարդկային բնության հեռակա սահմանները» (հրապարակվել է ետմահու 1971 թ.), Մասլոուն էականորեն ձևափոխեց անհատի և մոտիվացիայի իր կոնցեպցիան՝ փաստացիորեն հրաժարվելով կարիքների այն բազմաստիճան բուրգից, որը շարունակում են ջանասիրաբար սերտել այսօրվա ուսանողները:


Բոլոր մարդկային կարիքները նա բաժանում էր ստորին` «թերի», թելադրված ինչ-որ բանի անբավարարությամբ և այդ պատճառով էլ հագեցող, և բարձրագույն` «կեցության», ուղղված զարգացման և աճի վրա, հետևաբար ոչ հագեցած: Այնուամենայնիվ, հեղինակը այս աշխատանքներն էլ էր դիտում որպես նախնական՝ հուսալով, որ ապագայում դրանք կստանան ինչ-որ հաստատում:


Աբրահամ Մասլուոն գրել է. «Եթե դուք դիտմամբ պատրաստվում եք դառնալ ավելի կարևոր անհատ, քան ձեզ թույլ են տալիս ձեր հնարավորությունները, ես զգուշացնում եմ, որ դուք խիստ դժբախտ կլինեք ամբողջ կյանքում»:


Աբրահամ Մասլոուն մահացել է հանկարծակի` սրտի կաթվածից 1970 թ. հունիսի 8-ին Մենլո-Պարկում (Կալիֆորնիա, ԱՄՆ):

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անի Առաքելյան
13:11, 26.06.2014
5420 | 0
15:47, 09.04.2014
4029 | 0
10:57, 02.04.2014
5363 | 0
13:19, 31.03.2014
3912 | 0
наверх