МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Վերջիվերջո դա ՀԱԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի կայքն է
16:26, 02.04.2014
2218 | 0
















Նանա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Լրատվական դաշտում օր-օրի ավելանում են զանազան կայքեր, որոնք ոչ թե լրատվամիջոց են՝ դասական իմաստով, այլ ընդամենը սպասարկում են նեղ-անձնական կամ կոնկրետ քաղաքական շահեր: Այդպիսի կայքերի թվում է «ilur.am» լրատվական կայքը, որը, ինչպես հայտնի է, ուղղորդվում և ֆինանսավորվում է ՀԱԿ-ի կողմից, իսկ այդ խիստ կարևոր պարտականությունն իր ուսերի վրա է վերցրել վերջերս «Կալբասնոցում» 50-ամյակը նշած Լևոն Զուրաբյանը: Դեռ «հրաշալի քառյակի» գործունեութունից առաջ էլ անզեն աչքերով նկատվում էր, որ «iLur.am» -ում ավելի շատ են անդրադառնում ԲՀԿ ներկայացուցիչներին, հատկապես Գագիկ Ծառուկյանին ու Նաիրա Զոհրաբյանին, ինչպես նաև արտատպվում են ԲՀԿ-ի կողմից ֆինանսավորվող «7or.am» և «Zham.am» կայքերի նյութերը:

Կայքի լրահոսին ծանոթանալիս մի պահ նույնիսկ անհասկանալի է դառնում վերջիվերջո դա ՀԱԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի կայքն է: Մեր հավաստի աղբյուրը հայտնում է, որ ԲՀԿ-ն իր PR-ի համար քողարկված ձևով օգտագործում է «iLur.am» -ը, ինչի դիմաց գումարներ է տալիս անձամբ Լևոն Զուրաբյանին: «iLur.am» -ում աշխատավարձը տրվում է ամսվա կեսին, քանի որ Լ. Զուրաբյանին նույնպես գումարները փոխանցվում են այդ ժամանակ: Վերջին շրջանում խմբագրության աշխատակազմում առկա է դժգոհություն առ այն, որ կայքի գործունեության ապահովման համար գալիս են մեծ գումարներ, սակայն իրենց հասնում է դրա միայն մի մասը, այն տրվում է ուշացումներով և նույնիսկ լինում են դեպքեր, երբ ուշացումների կամ հարգելի բացակայության պատճառով համապատասխան պահումներ են արվում առանց այդ էլ ցածր աշխատավարձից:

Կայքի լրագրողների վրդովմունքն իր գագաթնակետին է հասել այն ժամանակ, երբ նրանք չեն ստացել վերջին ամսվա աշխատավարձը, իսկ պատճառը եղել է այն, որ Լ. Զուրաբյանն այդ գումարները ծախսել է «Կալբասնոցում» իր 50-ամյակը նշելու համար: Բանն այն է, որ ՀԱԿ փոխնախագահի իրական ծնունդը մարտի 9-ին է, սակայն խնջույքը կազմակերպվել է մեկ շաբաթ անց՝ մարտի 16-ին, որովհետև Երևանի մի քանի ռեստորաններ «հարգալից» կերպով մերժել են ԱԺ պատգամավորի՝ խնջույքն կիսաապառիկ անցկացնելու առաջարկը, ինչից հետո նա ստիպված է եղել հետաձգել իր ծննդյան արարողությունը՝ մինչև ամսվա կես, որպեսզի տեղ հասնեն ԲՀԿ-ի փողերը:

Արդյունքում ստացվել է, որ Լ. Զուրաբյանը Կոտայքի մարզի «Կալբասնոց» օբյեկտում իր 50-ամյակը նշել է «iLur.am» -ի լրագրողների աշխատավարձի համար նախատեսված փողերով: Մեր աղբյուրը խոստացավ առաջիկայում անդրադառնալ նաև ԲՀԿ-ում Լևոն Զուրաբյանի ֆինանսական «կուրատորի» և գումարների փոխանցման մեխանիզմների թեմային:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անի Առաքելյան
13:11, 26.06.2014
5420 | 0
15:47, 09.04.2014
4029 | 0
10:57, 02.04.2014
5363 | 0
13:19, 31.03.2014
3911 | 0
наверх