МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Լյուդվիգ Դուրյան
10:57, 02.04.2014
5363 | 0

































Ասում են, թե իմ տարիքում՝ սերն է ծաղկում հազարից մեկ,
Անզուսպ եռքից ժայթքած, հանգած լեռն է ժայթքում հազարից մեկ...
Ես հազարից մեկն եմ հիմա.ինձ չի հաղթի ոչ մի տարիք.
Եվ իմ սիրտը չի ուենա սիրելուց զատ ոչ մի կարիք:
Բայց նախանձ ու անսեր մարդիկ՝ չար քրքջում, ծաղրում են չար.
-Խեղճն, -ասում են, -ցնորվել է ու դարձրել սերը պատճառ:
Ասում են ու հեգնում անվերջ.չեմ ազատվում բամբասանքից...
Ցանկանում են, որ ամաչեմ իմ սիրելուց ու հասակից:
Ինչ ուզում են թող բամբասեն, կարևորը քո խոսքն է, սեր:
Դեպի սիրտս՝ հեղեղի պես խենթ հորդացող քո հոսքն է, սեր:
Երբ կանգնում ես դու իմ առջև շռայլ, շամբշոտ հարավի պես-
Աչքիդ ծովն եմ ուզում խմել հազար տարվա ծարավի պես:
Ես հազարից մեկն եմ հիմա.ինձ չի հաղթի ոչ մի տարիք.
Եվ իմ սիրտը չի ունենա սիրելուց զատ ոչ մի կարիք:
Լյուդվիգ Դուրյան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անի Առաքելյան
13:11, 26.06.2014
5420 | 0
15:47, 09.04.2014
4029 | 0
10:57, 02.04.2014
5364 | 0
13:19, 31.03.2014
3912 | 0
наверх